Ո՞վ պետք է վճարի դրոշմանիշային վճարը

Ani.

Բարև Ձեզ։ Եթե աշխատողի աշխատավարձը 66 100 է, հարկերը պահած կազմում է 48 245 դրամ, աշխատում է 0,5 դրույքով: Դրոշմանիշայինը աշխատողն է վճարում, թե՞ գործատուն։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
7 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Gevs

Եթե աշխատակիցը հանդիսանում է հիմնական կամ հաստիքային և նրա աշխատավարձը կազմում է 68 000 դրամ /մաքուր` հարկերը հանելուց հետո, այդ թվում դրոշմանիշային վճարը/: Տվյալ օրինակի դեպքում վճարում է գործատուն:

Susanna

0.5 դրույքի դեպքում պետք է վճարի գործատուն:

Tigran

Եթե 68 000-ից ցածր է՝ գործատուն:

Ani.

Իսկ դրույքը կապ ունի՞։ Թե՞ 0,5 դրույքի դեպքում էլ ցածր չլինի 34 000-ից:

Anushik

Ոչ լրիվ աշխատաժամանակի պայմաններով աշխատող կամ ժամավճարով վարձատրվող աշխատողին հաշվեգրած աշխատավարձի (հարկերը և պարտադիր այլ վճարները (ներառյալ դրոշմանիշային վճարը) նվազեցնելուց հետո) հիման վրա ստացվող ժամային աշխատավարձը ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափը գերազանցելու դեպքում, գործատուն դրոշմանիշային վճարը պահում է այդ աշխատողին հաշվեգրված աշխատավարձից: Հակառակ դեպքում վճարվում է գործատուի միջոցների հաշվին:

Ani.

Ես 2 ամիս վճարեցի գործատուի հաշվինի, հետո ինձ թյուրիմածության մեջ գցեցին, ասելով, որ սխալ է։
Այսինքն` կարո՞ղ եմ հագիստ լինել, սխալ թույլ չեմ տվել։

Ալլա

Դրոշմանիշային վճար չեն վճարում այն անձինք, որոնք նույն գործատուի մոտ աշխատում են միայն մեկ աշխատանքային պայմանագրով, և տվյալ հաշվետու ժամանակաշրջանում ստացման ենթակա աշխատավարձը` հարկերը և պարտադիր այլ վճարները (ներառյալ՝ դրոշմանիշային վճարը) նվազեցնելուց հետո չի գերազանցում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նվազագույն աշխատավարձի չափը: Սույն մասում նշված անձանց փոխարեն դրոշմանիշային վճարները վճարվում են`
1) Հայաստանի Հանրապետության պետական մարմիններում աշխատող անձանց փոխարեն` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից,
2) տեղական ինքնակառավարման մարմիններում աշխատող անձանց փոխարեն` համապատասխան համայնքի բյուջեից,
3) այլ գործատուների մոտ աշխատող անձանց փոխարեն` տվյալ անձանց աշխատավարձ վճարող գործատուի կողմից` նրա միջոցների հաշվին: