Ո՞վ պետք է վճարի դրոշմանիշային վճարը

Սառա.

Ողջույն:

Խնդրում եմ, օգնեք հասկանալ՝ եթե կազմակերպությունում աշխատում եմ 0.5 դրույքով, դրոշմանիշային վճարը իմ փոխարեն պետք է վճարի գործատու՞ն, թե՞ պետք է իմ աշխատավարձից պահվի:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Արթուր

Եթե աշխատողի աշխատավարձը 55 000 դրամից պակաս է, դրոշմանիշային վճար չի պահվում` բացառությամբ այն դեպքերի, երբ տվյալ անձը մեկից ավելի տեղ է աշխատում:

Սառա

Շնորհակալ եմ պատասխանի համար: Աշխատում եմ 2 տեղ, մեկը՝ աշխատանքային պայմանագրով ու 0.5 դրույքով, իսկ երկրորդը՝ քաղաքացիաիրավական պայմանագրով: Ճի՞շտ եմ հասկանում, որ եթե հիմք ընդունենք համապատասխան օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ կետի 2-րդ ենթակետը, այս դեպքում ևս գործատուն պետք է վճարի դրոշմանիշային վճարը:

Անի

Իսկ այդ 55 000 դրամը վերջնականից (մաքուրից) հետո՞:

Արթուր

Դրոշմանիշային վճարը պահվում է աշխատողից` մաքուր (վերջնական) աշխատավարձից հանվում է 1 000 դրամ: