Հերմինե Բաղդասարյան.
Բարև ձեզ, հարգելի ՄՌԿ մասնագետներ։ Հարցն այսպիսին է. ՄՌԿ բաժնի պետը ազատվել է աշխատանքից, իսկ բաժնում մյուս աշխատողը արձակուրդ է, ո՞վ կարող է փոխարինել ՄՌԿ բաժնի պետին մինչև նոր պետ նշանակելը։

Ըստ ԱՕ 103-րդ հոդվածի 2-րդ մասի՝
Աշխատողն իր պարտականությունները կատարում է անձամբ: Աշխատողը միայն գործատուի թույլտվությամբ կարող է գործատուի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող այլ անձի հանձնարարել աշխատանքային պայմանագրով նախատեսված աշխատանքների կատարումը:
Իսկ ըստ 106-րդ հոդվածի 1-ին մասի՝
Գործատուն իրավունք ունի անհատական իրավական ակտի հիման վրա աշխատողին մինչև մեկ ամիս ժամկետով նույն աշխատավայրում փոխադրելու աշխատանքային պայմանագրով չնախատեսված այլ աշխատանքի:
Հետևաբար թող հանձնարարեն՝ այդ աշխատանքները ժամանակավորապես կատարի այն աշխատողը, ում կվստահեն, և իր գիտելիքներով ունակ կլինի ապահովելու այդ աշխատանքների կատարումը: Կարող եք զանգել՝ 099455932: