Ո՞վ է տալիս ԱԱՀ-ից ազատված լինելու տեղեկանքը

Բարև ձեզ: Կարո՞ղ եք ասել՝ ԱԱՀ-ից ազատված լինելը հավաստող փաստաթուղթը հարկայի՞նն է տալիս ՀԿ-ին:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
10 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Anushik

Հարկային մարմնում ԱԱՀ վճարողների հաշվառումն իրականացվում է ԱԱՀ վճարողի հաշվառման համարների հիման վրա: ԱԱՀ վճարողի հաշվառման համարը ՀՎՀՀ-ն է, որի վերջում ավելացված է թեք գիծ և «1» թվային նիշը:

Meri

Եթե մենք չունենք նման ՀՎՀՀ ուրմն ազատված ենք չէ՞:

Nerses

Հարգելի Մերի, Դուք ի՞նչ հարկատեսակով եք հարկվում, մանրամասնեք ի՞նչ գործունեությամբ եք զբաղվում:

Meri

ՀԿ է։ Տնօրենների, ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ ենք անցկացնում, դուրս ենք գրում բ սերիայով հաշիվ վավերագիր։

Ալլա

Դուք սխալ եք մեկնաբանում։ Ես ուզում եմ հասկանալ, Դուք ի՞նչ ի նկատի ունեք ասելով ազատված ենք ԱԱՀ։

Tigran

ԱԱՀ-ից ազատման գործարքները թվարկված են օրենսգրքի 64 հոդվածում, այն չի որոշվում ՀՎՀՀ-ն վերջում ավելացված է թեք գիծ և «1» թվային նիշի առկայությամբ, այլ հնարավոր է տա այն կազմակերպությունը, որի հետ համագործակցում եք, սովորաբար միջազգային: Դրանց կիրառության շրջանակները հստակ սահմանված են, մի գուցե նշեք, թե ի՞նչ գործարք եք կատարել որպեսզի գնահատենք ազատման հնարավորությունը:

Karine

Միանշանակ ասել․ ազատված եք ԱԱՀ֊ից, թե ոչ՝ կախված է Ձեր կատարած գործարքից։ Մանրամասնեք, որ հնարավոր լինի կողմնորոշվել։

Meri

ՀԿ է։ Տնօրենների, ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ ենք անցկացնում:

Tigran

Եթե այս պայմանով եք անցկացնում տնօրենների, ուսուցիչների վերապատրաստման դասընթացները, ապա դա ԱԱՀ-ից ազատված գործարք է. հ. 64 մաս 2
7) հասարակական կազմակերպությունների կողմից ապրանքների անհատույց մատակարարումը, աշխատանքների անհատույց կատարումը և (կամ) ծառայությունների անհատույց մատուցումը: Այսինքն ձեզ երրորդ կողմը վճարում է որ վերապատրաստումը կատարեք անհատույց, ճիշտ եմ հասկանում, գումարած 115 մլն-ի սահմանված շեմը: Հաշվի առնենք որ ՀԿ-ները գործում են ԱԱՀ ու շահութահարկի դաշտում:

Արթուր

Բարև Ձեզ։ Ոչ առևտրային կազմակերպությունները ազատված են ԱԱՀ վճարման պարտավորությունից՝ մինչև 115 մլն․ ԱԱՀ շեմը գերազանցելը համաձայն ՀՕ հոդված հոդված 59․

Ոչ առևտրային կազմակերպությունները և գյուղատնտեսական արտադրանք արտադրող կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը մինչև Օրենսգրքի 254-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով հաշվարկվող՝ գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառության 115 միլիոն դրամը գերազանցելը Օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված՝ հարկման օբյեկտ համարվող գործարքներ իրականացնելու դեպքում (բացառությամբ գյուղատնտեսական արտադրանք չհամարվող ապրանքների մատակարարման գործարքների), այդ գործարքներից Օրենսգրքով սահմանված կարգով, չափով և ժամկետներում ԱԱՀ հաշվարկելու և պետական բյուջե վճարելու պարտավորություն չեն կրում: