Ժամանակավոր անաշխատունակության գումարը վճարվում է գործատուի բյուջեից, թե՞ պետական բյուջեից:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Ժամանակավոր անաշխատունակության գումարը վճարվում է գործատուի բյուջեից, թե՞ պետական բյուջեից:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Վարձու աշխատողի նպաստը հաշվարկում, նշանակում և վճարում է գործատուն` անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո` առաջիկա աշխատավարձի վճարման համար օրենսդրությամբ սահմանված ժամկետում:
Նպաստի` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից վճարման ենթակա գումարները գործատուն վճարում է տվյալ ամսվա համար հաշվարկված եկամտային հարկի հաշվին:
Վարձու աշխատողի անաշխատունակության նպաստը վճարվում է ժամանակավոր անաշխատունակության ժամանակաշրջանի աշխատանքային օրերի համար` սկսած երկրորդ աշխատանքային օրվանից։
Ժամանակավոր անաշխատունակության 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ աշխատանքային օրերի համար անաշխատունակության նպաստը վճարվում է գործատուի, իսկ 7-րդ աշխատանքային օրվանից սկսած` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:
Հարգելի Ալլա, կբացատրեք` բյուջեի միջոցների հաշվին եկամտային հարկի վճարումը ո՞նց է կատարվում:
Այսինքն՝ այդ ամսվա բյուջե վճարվող եկամտային հարկից կպակասեցվի նպաստի գումարը, նոր տարբերությունը կվճարվի պետ. բյուջե։
Շնորհակալություն:
Վարձու աշխատողի ժամանակավոր անաշխատունակության նպաստը ժամանակավոր անաշխատունակության առաջին աշխատանքային օրվա համար չի վճարվում, դրան հաջորդող հինգ աշխատանքային օրվա համար վճարվում է գործատուի միջոցների հաշվին, որը չի փոխհատուցվում, իսկ նպաստի մնացած մասը` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:
Ժամանակավոր անաշխատունակության նպաստի առաջին օրը չի վարձատրվում, հաջորդ 5 օրերի համար վարձատրում է գործատուն, իսկ մնացած օրերի համար վճարվում է պետ. բյուջեի հաշվին։
Բացառությամբ հղիության եւ ծննդաբերության նպաստի` վարձու աշխատողի նպաստը ժամանակավոր անաշխատունակության առաջին աշխատանքային օրվա համար չի վճարվում, դրան հաջորդող երեք աշխատանքային օրվա համար վճարվում է գործատուի միջոցների հաշվին, որը չի փոխհատուցվում, իսկ նպաստի մնացած մասը` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:
Սույն օրենքի իմաստով աշխատանքային են համարվում այն օրացուցային օրերը, որոնք չեն համարվում Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված ընդհանուր հանգստյան եւ ոչ աշխատանքային օրեր:
Ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահոված անձանց նպաստները, ինչպես նաեւ վարձու աշխատողի հղիության եւ ծննդաբերության նպաստը ամբողջությամբ վճարվում են պետական բյուջեի միջոցների հաշվին:
3. Եթե գործատուն oրենքով սահմանված կարգով ազատված է սոցիալական վճարներ կատարելու պարտավորությունից, ապա նպաստներն ամբողջությամբ վճարվում են գործատուի միջոցների հաշվին: