Melania.
ԱՁ-ն ունի ստոմատոլոգիական ծառայություն, որն ըստ տնտեսական գործունեությունների դասակարգչի գտնվում է Q 86.23.0 խմբում, ունի նաև ատամնատեխնիկական լաբարատորիա, որը գտնվում է C.32.50.0 խմբում: Շրջ. հարկի հաշվարկում արդյո՞ք տարբեր դրույքաչափերով պետք է հարկվեն:
Շրջ. հարկի հաշվարկում տարբեր դրույքաչափերով չեն հարկվելու, տող 16-ը միայն: Սակայն Եկամուտները` ըստ գործունեության տեսակների տեսակարար կշիռները ներկայացրեք ամեն գործունեությանը իր կշռով:
Ձեր նշած դասակարգիչներով գործունեությունները կարող են ներառվել միայն շրջհարկի հաշվարկի 16 կետում՝ այլ գործունեությունից կամ այլ ակտիվների իրացումից ստացվող եկամուտներ, և հարկվել 5%-ով։
Երկուսն էլ դասվում են ծառայությունների տակ, սակայն պետք է առանձին որոշեք տեսակարար կշիռները ձեր շրջանառության մեջ և տոկոսային արտահայտեք ըստ գործունեության տեսակների։
Միայն տող 16-ում պետք է գրել, տեսակարար կշիռը առանձնացրեք։
Երկուսն էլ ներառեք նույն՝ հաշվարկի16 կետի տակ, սակայն ըստ դասակարգիչների որոշեք եկամուտների տեսակարար կշիռները տոկոսներով և ցույց տվեք առանձին տողերով։