Շրջանառության հարկի հաշվարկ

Անի.

Շրջանառության հարկի հաշվարկում արդյո՞ք վարձակալական վճարները և տոկոսագումարները ներառվում են իրացման շրջանառության մեջ։ Կանխավ շնորհակալ եմ պատասխանների համար։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ալլա

ՀՕ Հոդված 256.Շրջանառության հարկով հարկման օբյեկտը  
1. Շրջանառության հարկով հարկման օբյեկտ են համարվում ապրանքների մատակարարումը, աշխատանքների կատարումը և (կամ) ծառայությունների մատուցումը, բացառությամբ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19.7-րդ և 19.8-րդ հոդվածներով սահմանված գործունեության տեսակների շրջանակներում ապրանքների մատակարարումը, աշխատանքների կատարումը և (կամ) ծառայությունների մատուցումը: Սույն մասի կիրառության իմաստով` ծառայությունների մատուցում են համարվում նաև ոչ նյութական ակտիվների օտարման գործարքները, ինչպես նաև այն գործարքները, որոնց դիմաց ստացվում են վարձակալական կամ օգտագործման վճար, տոկոս և (կամ) ռոյալթի:

Ռուզանննա

Եթե ունեք վարձակալական վճարներից, տոկոսից ստացվող եկամուտներ, ապա դրանք պետք է ներառեք շրջ հարկի հաշվարկի 11-րդ կետում և հարկեք 10%-ով:Այդ գումարները կներառվեն նաև ընդամենը տողում(17-րդ կետ):

Tigran

Դրանք պետք է ներկայացվեն հաշվարկի 11. Վարձակալական վճար, տոկոս, ռոյալթի, անշարժ գույքի օտարումից ստացվող եկամուտներ տողում: