Շրջանառության հարկի դիմում

Վահե․

Բարև ձեզ։ Գրանցել եմ ԱՁ Wildberries-ով առևտուր անելու համար։ Քանի որ նոր եմ սկսում ու և վստահություն չունեմ հաջողության մեջ, որոշել եմ առայժմ ինքս զբաղվել հաշվապահական գործերով։ Հարկայինում դիմում եմ գրել և գրանցվել որպես լիազոր։ Իմ մեյլին եկած տվյալներով մուտք եմ գործել https://file-online.taxservice.am սերվիս։ Ուզում եմ իմանալ՝ ո՞րն է իմ հաջորդ քայլը շրջանառության հարկով հարկվելու համար։ Հարկայինում նշեցին, որ գործընթացը պետք է իրականացնեմ 20-օրյա ժամկետում։ Եթե կան նյութեր կամ գրականություն, որը կօգնի ինձ, խնդրում եմ նշել։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
6 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

պետք է նաև գրանցվեք որպես օգտվող ու գրանցման օրվանից հաշված 20 օրյա ժամկետում,ներկայացնեք շրջհարկի հայտարարությունը ունենալով ակտիվ էլ.ստորագրություն, եթե խնդիր լինի դիմեք, ես փորձ ունեմ ՎԲ վաճառողների հետ աշխատելու,

Մարիաննա

Բարև ձեզ, wildberries հաշվապահություն կատարելու համար սովորական ԱՁ գրանցում պետ. ռեգիստրում, հետո շրջհարկի դիմում տալիս ու աշխատու՞մ։
Կապ չունի՞ տվյալ գրասենյակ ի՞նչ ապրանքներ է մուտք լինում։ ՀԴՄ կա թե ոչ, ինչպե՞ս է շրջանառությունը երևում։

Գայանե

Անհրաժեշտ է պետռեգիստրում գրանցման օրվանից 20-օրյա  ժամկետում ներկայացնել ՊԵԿ շրջհարկի հայտարարությունը /ձև N232/:

Մարիաննա

Բայց հայտարարությունը 201-ն է ոչ թե 232-ը

Astghik

Խորհուրդ կտամ դիմեք հաշվապահի, որովհետև դա բավականաչափ պատասխանատու գործ է ինքներդ անելու համար։

Nerses

Դիմեք հաշվապահի օգնությանը, առավել ևս նոր եք և տեղյակ չեք։