Աննա․
Բարև ձեզ: Մի կարևոր հարց ունեմ, խնդրում եմ, արագ արձագանքեք: Եթե չեմ ներկայացրել շրջանառության հարկի հայտարարությունը, սակայն ներկայացրել եմ ներմուծման վերաբերյալ փաստաթղթերն, ի՞նչ կարող եմ անել, որ ԱԱՀ դաշտից դուրս գա։ Ինչ-որ տարբերակ կա՞, թե՞ ոչ։
Քանի որ շրջանառության հարկի հայտարարությունը չեք ներկայացրել, տարբերակներ չկան խուսափելու հարկման ընդհանուր դաշտ ընկնելուց։
Տարբերակ կա. եթե նախորդ տարվա արդյունքներով 115 մլն-ի շեմը չեք գերազանցել, դիմեք ՊԵԿ բողոքարկման հանձնաժողով, որպեսզի թույլ տան այս տարի նորից անցնեք շրջ. հարկի ռեժիմ: Հիմա փաստացի 21.02-ից գտնվում եք ԱԱՀ դաշտում, սակայն մյուս կողմից եթե ներմուծող եք, Ձեզ համար ավելի լավ կլիներ՝ գործեիք ԱԱՀ դաշտում, որպեսզի մաքսայինին վճարած ԱԱՀ-ն կարողանաք հաշվանցել, ինչի հնարավորությունը չեք ունենալու շրջ. հարկի դեպքում:
Կամ եթե շրջ. հարկի ռեժիմում եք ցանկանում գործել, ներկայացրեք 216 ձևը:
Բարև ձեզ:
Ես էլ նույն խնդիրն ունեմ, նախկինում աշխատել եմ շրջ. հարկով, 201 ձևը ուշացրել եմ, ուղարկել եմ 216 ձևը, որը, չգիտես՝ ինչու, անտեսվել է: Խնդրում եմ՝ խորհուրդ տաք՝ ինչպես կարելի է ուղղել սխալը:
Այո, բողոքարկել կարող եք, բայց հիմնավոր պատճառներ պետք է ունենաք: Ես էլ եմ Տիգրանի հետ համաձայն, Դուք նայեք Ձեր գործունեության բնույթին, միգուցե ԱԱՀ-ով աշխատելն ավելի ձեռնտու Է:
Հարգելի Տիգրան, շնորհակալ եմ շատ օգտակար տեղեկության համար:
Հարգելի Տիգրան, մի հարց. նման ձև կա՞ ՊԵԿ հաշվետվությունների ցանկում, որ ուղարկենք հրաժարման դիմում՝ շրջանառությունից միկրոձեռնարկատիրության անցնելու համար, թե՞ ոչ, չհամարվել շրջանառության հարկ վճարող և անցում կատարել միկրոձեռնարկատիրության:
Շրջանառության հարկ վճարողից միկրոձեռնարկատիրության ռեժիմ անցում կատարելու համար նախ ասեք՝ Ձեր գործունեության տեսակը ինչ է, ամեն գործունեություն չի կարող գործել միկրոձեռնարկատիրության ռեժիմում, օրենքով սահմանված սահմանափակումներ կան: Երկրորդ, կամ պետք է դիմեք ՊԵԿ բողոքարկման հանձնաժողով, որպեսզի թույլ տան այս տարի անցնեք միկրոձեռնարկատիրության ռեժիմ, իսկ դրա համար ի՞նչ հիմնավորումներ կարող եք ներկայացնել: Պատասխանեք առաջին հարցին, և մնացածը պարզ կլինի:
Բարև Ձեզ: Ես կահույք եմ պատրաստում:
Աննա, կահույքի պատրաստումը/արտադրությունը կարող է գործել միկրոձեռնարկատիրության ռեժիմում, եթե տարեկան շրջանառությունը 24 մլն-ն չի անցնում, եթե կապակցված չեք այլ սուբյեկտի հետ: Սակայն Ձեր հիմնավորումները պետք է ՊԵԿ բողոքարկման հանձնաժողովի համար համոզիչ լինեն:
Եթե չեք ներկայացրել, ապա ոչ մի տարբերակ չկա: