Շրջ. հարկ վճարողը վարձակալել է տարածք

Աննա.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Շրջ. հարկ վճարողը վարձակալել է տարածք։ Գիտեմ, որ վարձակալությունից հարկման բազան = (կադաստրային արժեք × 2,5%)/12։ Եթե չունենք կադաստրային արժեք՝ ո՞նց ենք վարվելու:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Հարցին ո՞ր տեսանկյունից եք նայում, որպես հարկային գործակալ, թե՞ վարձակալ: Որպես վարձակալ ճանաչում եք ծախս այն գումարը, որը վճարում եք վարձատուին:

Արթուր

Բարև Ձեզ, Աննա։ Նշեմ, որ եկամտային հարկով հարկման բազան պետք է լինի ոչ թե հավասար (կադաստրային արժեք × 2,5%)/12, այլ ոչ պակաս այդ գումարից, սակայն տվյալ դրույթը նկարագրված է հոդված 109-ում՝ շահութահարկ վճարողների համար։ Կարծում եմ՝ շրջանառության հարկ վճարողներին այս դրույթը չի վերաբերում։

Nerses

Շրջանառության հարկով հարկման օբյեկտ է համարվում նաև այն գործարքները, որոնց դիմաց ստացվում են վարձակալական կամ օգտագործման վճար, տոկոս և (կամ) ռոյալթի:
Կարդացեք ՀՕ Հոդված 258. Շրջանառության հարկի դրույքաչափերը

Անահիտ

Բարև Ձեզ, շրջ․ հարկով հարկման բազան վարձակալությունից ստացված եկամուտն է, բայց ոչ պակաս (կադաստրային արժեք × 2,5%)/12 գումարից։
Հոդված 235. Տեղեկությունների տրամադրումը.
1. Կառավարության սահմանած կարգով`
1) անշարժ գույքի կադաստր վարող մարմինը գնահատման կամ վերագնահատման հարկային տարվա հուլիսի 1-ի դրությամբ հաշվառված ու գնահատված (վերագնահատված)` անշարժ գույքի հարկով հարկման օբյեկտ համարվող անշարժ գույքի ու դրանց գնահատումների (վերագնահատումների) վերաբերյալ ամփոփ տեղեկությունները մինչև գնահատման (վերագնահատման) հարկային տարվա սեպտեմբերի 1-ը ներառյալ ներկայացնում է հաշվառող մարմիններին.
2) անշարժ գույքի կադաստր վարող մարմինը մինչև յուրաքանչյուր ամսվա 15-ը ներառյալ նախորդ ամսվա ընթացքում անշարժ գույքի սեփականատերերի, ինչպես նաև անշարժ գույքի հաշվառման ու գնահատման տվյալների փոփոխությունների վերաբերյալ տեղեկությունները ներկայացնում է հաշվառող մարմիններին.
3) հարկային մարմինն իր գործառույթների իրականացման ընթացքում կարող է համապատասխան հաշվառող մարմիններից տեղեկատվություն ստանալ անշարժ գույքի հարկի հաշվարկված գումարների վերաբերյալ.
4) հաշվառող մարմինները մինչև յուրաքանչյուր ամսվա 15-ը ներառյալ Օրենսգրքի 228-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված նախորդ գնահատման տարվա հուլիսի 1-ի դրությամբ գրանցված տվյալների համեմատությամբ` նախորդ ամսվա ընթացքում նոր առաջացած և (կամ) փոփոխություններ կրած հարկման օբյեկտ համարվող անշարժ գույքի ընթացիկ հաշվառման վերաբերյալ անհրաժեշտ տեղեկությունները ներկայացնում են անշարժ գույքի կադաստր վարող մարմին.
5) անշարժ գույքի կադաստր վարող մարմինը մինչև յուրաքանչյուր ամսվա 15-ը ներառյալ նախորդ ամսվա ընթացքում անշարժ գույքի լիզինգառուների, ինչպես նաև լիզինգի առարկա հանդիսացող անշարժ գույքի հաշվառման ու գնահատման տվյալների փոփոխությունների վերաբերյալ տեղեկությունները ներկայացնում է հաշվառող մարմիններին:
2. Անշարժ գույքի հարկ վճարողները անշարժ գույքի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկություններ կարող են ստանալ Օրենսգրքի 226-րդ հոդվածով սահմանված լիազոր մարմիններից: