Արթուր․
Հարգելի գործընկերներ, խնդրում եմ պատասխանել՝ ի՞նչ է անհրաժեշտ շինարարության լիցենզիա ստանալու համար։ Գիտեմ, որ պետք է վճարել տարեկան 80 000 պետ․ տուրք։ Իսկ ո՞ր հաշվեհամարին։ Իսկ անհրաժե՞շտ է արդյոք ունենալ գրանցված մասնագետներ, որոնք ունեն համապատասխան կրթություն։ Եվ ընդհանրապես՝ ինչպե՞ս է ընթացակարգը։ Կանխավ շնորհակալություն։
Կարող եք ծանոթանալ այս հղմանը…
Իսկ ո՞ր հաշվեհամարին՝ 900005169249։
Իսկ անհրաժե՞շտ է արդյոք ունենալ գրանցված մասնագետներ, որոնք ունեն համապատասխան կրթություն՝ բարձրագույն համապատասխան կրթություն ու աշխ.փորձ։ Եվ ընդհանրապես՝ ինչպե՞ս է ընթացակարգը՝ ըստ դրա լիցենզավորման կարգի։
Այո, պետք է ունենաք համապատասխան մասնագետներ որոնք և ավարտած լինեն այդ բաժինը և ունենան առնվազն եթե չեմ սխալվում 3 տարվա փորձ
Համապատասխան մասնագետի առկայությունը պարտադիր է: Ընթացակարգը կարգավորվում է ՀՀ Կառավարության 02.07.2009թ. թիվ 777 որոշմամբ հաստատված կարգով: