Շարունակելի անաշխատունակության թերթիկ

Մելանյա.

Բարև ձեզ: Եթե անաշխատունակության թերթիկը շարունակելի է, ապա ամեն հաջորդ թերթիկի հաշվարկում պահպանվու՞մ է արդյոք` մեկ օր չի վճարվում, 5 օրը գործատուի հաշվին, մնացածը պետ. բյուջեի հաշվին:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Մարիաննա

Բարև Ձեզ, Մելանյա։ Համաձայն օրենքում կատարված փոփոխությունների՝ այժմ վճարվում է անաշխատունակության բոլոր օրերի համար (բացի հանգստյան օրերից)՝ 1-5 օրը գործատուի միջոցների հաշվին, մնացածը՝ բյուջեի։

Tigran

Հաշվի առեք, որ 20.06.2021-ից վերացել է առաջին օրը չվճարելու դրույթը, եթե բյուլետենի սկզբի ամսաթիվը նշված ժամկետից հետո է, ապա պետք է վճարեք հետևյալ կերպ. Վարձու աշխատողի ժամանակավոր անաշխատունակության նպաստը ժամանակավոր անաշխատունակության առաջին հինգ աշխատանքային օրերի համար վճարվում է գործատուի միջոցների հաշվին, որը չի փոխհատուցվում, իսկ նպաստի մնացած մասը` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:

Ալլա

Ոչ, այդ դրույթը միայն առաջին թերթիկի համար է, եթե շարունակելի է, ապա մնացած օրերը հաշվարկվում են։

Անահիտ

Առաջին հինգ օրը գործատուի հաշվին՝ միայն առաջին բյուլետենի համար, հաջորդ բյուլետենները՝ պետ. բյուջեի հաշվին: