Քրիստինե․
Հարցս վերաբերվում է շահույթի բաշխմանը: ՍՊԸ-ների մասին օրենքում գրված է, որ շահույթը բաշխվում է տարին մեկ անգամ: Ինձ հետաքրքրում է` շրջանառության հարկի հետ կապված արդյո՞ք կարող ենք շահույթը բաշխել եռամսյակը մեկ անգամ` հարկերը վճարելուց հետո։
Եռամսյակը մեկ անգամով կարող եք որպես շահաբաժնի կանխավճարներ ձևակերպել, նկատի առեք որ դրա հետ կապված եկամտային հարկի վճարման ու անձնավորված տեղեկությունների տարեկան կտրվածքով ներկայացման պահանջներ կան:Հիմնադրի որոշումը պարտադիր պայման է այս հարցում:
Շահույթի բաշխումը կապված չէ, թե որ հարկային դաշտում է աշխատում ՍՊԸ, օրենքը գործում է բոլոր հարկային դաշտերի համար։
Բարև Ձեզ։ Շահույթի բաշխումը կատարվում է տարեկան մեկ անգամ՝ տարվա ֆինանսական արդյունքներից ելնելով։ Այսինքն, շահույթի բաշխման որոշումը կայացվում է տարին ավարտվելուց հետո, իսկ վճարումը կարող է մաս-մաս լինել՝ իհարկե այդ որոշման գումարին համապատասխան։