Մելինե․
Բարև Ձեզ: Եթե ունենք գնորդի ՀՎՀՀ-ով կտրոն, որի վրա չկա ապրանքացանկ, շահութահարկի հաշվետվություն ներկայացնելիս որպես ծախս նվազեցվու՞մ է, թե՞ ոչ:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Մելինե․
Բարև Ձեզ: Եթե ունենք գնորդի ՀՎՀՀ-ով կտրոն, որի վրա չկա ապրանքացանկ, շահութահարկի հաշվետվություն ներկայացնելիս որպես ծախս նվազեցվու՞մ է, թե՞ ոչ:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Նվազեցվում է, ցանկի բացակայությունը վկայում է որ փոքր հարկատու է ու ապրանքների ցանկ տպելու պահանջը այս պահին դեռ իրեն չի վերաբերում՝ 58մլն-ից շրջանառությունը չի անցել:
Բարև Ձեզ, Մելինե։ Այո, կարելի է նվազեցնել շահութահարկի հաշվարկի ժամանակ համաձայն ՀՕ հոդված 55․
5-րդ կետով սահմանված հաշվարկային փաստաթուղթը (հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոն (այդ թվում՝ էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի էլեկտրոնային կտրոն)) կիրառվում է ապրանքի մատակարարումից, աշխատանքի կատարումից և (կամ) ծառայության մատուցումից եկամտի ստացման իրավունքի ձեռքբերումը, իսկ, սահմանված պարտադիր տեղեկատվությունից (տվյալներից) բացի, կտրոնի վրա ապրանք ձեռք բերող, աշխատանք ընդունող և (կամ) ծառայություն ստացող կազմակերպության, անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) պարունակելու դեպքում՝ նաև ապրանքի ձեռքբերման, աշխատանքի ընդունման և (կամ) ծառայության ստացման գծով ծախսի ճանաչումը, ինչպես նաև ապրանքի մատակարարումը կամ տեղափոխությունը փաստաթղթավորելու համար
ինչպես նաև հոդված 111․
Ռեզիդենտ շահութահարկ վճարողի և մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի հարկման բազան որոշելիս Օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի՝ համապատասխանաբար 1-ին և 3-րդ կետերով սահմանված համախառն եկամտից նվազեցվում են շահութահարկ վճարողի կատարած՝ Օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ մասի 1-5-րդ կետերով, ինչպես նաև նույն հոդվածի 11-13-րդ մասերով սահմանված փաստաթղթերով հիմնավորված ծախսերը, եթե սույն հոդվածի 2-րդ մասով և Օրենսգրքի 113-րդ հոդվածով այլ բան սահմանված չէ: