Շահութահարկի պարզեցված հաշվարկ

Հասմիկ 2011.

Հարգելի կոլեգաներ, ՍՊԸ իր տարածքը 2010թ. տվել է վարձակալության ամսական 65 000 դրամով: ՍՊԸ ուրիշ գործունեություն չի ծավալում: Շենք-շինության արժեքը 44 322 000 դրամ է: Վճարվել է աշխատավարձ 12 ամիս, ամսական 30 000 դրամ տնօրենին, որի համար հանձնվել են սոց. և եկամտահարկի հաշվետվություններ 4 եռամսյակների համար: Խնդրում եմ պատասխանեք, շահութահարկի պարզեցված հաշվարկը լրացնելիս ո՞ր գումարից եմ շահութահարկը հաշվելու և որքա՞ն: Շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Vahagn8333

Հասմիկ ջան, 12*65000 – աշխատավարձը, եթե հիմնական միջոցդˋ շենքը ամորտիզացվում է, ամորտիզացիան հետո հարկում ես 20 % – ով:

Ara

Հարգելի Հասմիկ, Դուք իհարկե կարող եք հաշվարկել շահութահարկը, ինչպես խորհուրդ է տալիս Vahagn8333 (դրան դեռ կարող եք գումարել գործատուի սոց. վճարը 12*8500), սակայն նախապես ծանոթացեք հարկերի մասին օրենքի 22 հոդվածի դրույթներին:

ՀԱՍՄԻԿ2011

Հարգելի Վահագ և Արա, իսկ ես գիտեի, որ ըստ շահութահարկի 43-րդ հոդվածի “դ” կետի հարկվող եկամուտը այս դեպքում պետք է վերցնեմ շենքի կադաստրային արժեքի 5 %-ը տարվա համար: Այսինքն, 44.322.00-ի 5 %-ը 2.216.100, որից հանվի ծախսերը, աշխատավարձ և կ/ֆ և հարկվի շահութահարկով, եթե ճիշտ եմ, օգնեք, քանի տոկոս պետք է հարկեմ:

David

Դուք իրավացի եք, Հասմիկ: Տարեկան կտրվածքով Ձեր մոտ հաշվեգրվել է 12*65 000 դր= 780 000 դր., իսկ տարբերությունը` 2 216 000 – 780 000 = 1 436 000 դր. կդիտվի որպես ներված պարտավորություն: