Շահութահարկի հաշվարկ

Դիանա.

Բարև ձեզ: Խնդրում եմ ասել` եթե շրջհարկով աշխատող ԱՁ-ն իրացման շրջանառություն չունի, երկու ամիս է գործել, շահութահարկ վճարելու՞ է, և շահութահարկի հաշվարկում ցույց տալու՞ է շահութահարկը: Մի հարց էլ. եթե շրջհարկով աշխատող ԱՁ-ի գործունեությունը դադարեցված է, նրա համար 2022թ. շրջհարկի հայտարարություն պե՞տք է տալ, թե՞ երբ գործունեությունը սկսի այդ ժամանակ պիտի տալ: Շնորհակալ եմ և շնորհավորում եմ Նոր տարին, թող այն լինի բազում ձեռքբերումների տարի:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Եթե շրջհարկով աշխատող ԱՁ-ն երկու ամիս է գործել, շահութահարկ վճարելու է այդ 2 ամիսների հաշվով և շահութահարկի հաշվարկում ցույց տրվում է շահութահարկը + Անհատ ձեռնարկատիրոջ և նոտարի սոցիալական վճարի հաշվարկը: Եթե շրջհարկով աշխատող ԱՁ-ի գործունեությունը դադարեցված է, երբ գործունեությունը սկսի այդ ժամանակ կներկայացնեք:

Ալլա

ՀՕ Հոդված 254.Շրջանառության հարկ վճարողները
1. Շրջանառության հարկ վճարողներ են համարվում սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված պայմանը բավարարող ռեզիդենտ առևտրային կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը և նոտարները (բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքերի) հետևյալ դեպքերում և ժամկետներում.
5) մինչև հարկային տարվա փետրվարի 20-ը ներառյալ գործունեություն չիրականացրած (գործունեությունը դադարեցրած) առևտրային կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը կամ նոտարը գործունեությունը վերսկսելու օրվանից մինչև տվյալ հարկային տարվա ավարտը (բացառությամբ Օրենսգրքի 59-րդ հոդվածով սահմանվածհարկային տարվա ընթացքում ԱԱՀ վճարող համարվելու դեպքի), եթե հարկ վճարողը մինչև գործունեությունը վերսկսելու օրվան հաջորդող 20-րդ օրը ներառյալ հարկային մարմին է ներկայացրել հարկային մարմնի հաստատած ձևով հայտարարություն շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ.
Իսկ ինչ վերաբերվում է Շահութահարկի հաշվարկին և վճարմանը , անկախ գործունեության իրականացման ԱՁ շահութահարկը վճարվում է և ցույց է տրվում հաշվարկի մեջ։

Ներսես

Եթե շրջհարկով աշխատող ԱՁ-ն իրացման շրջանառություն չունի, երկու ամիս է գործել, շահութահարկ վճարելու՞ է, և շահութահարկի հաշվարկում ցույց տալու՞ է շահութահարկը
Այո, վճարելու է այդ 2 ամսվա համար 10 000դրամ:
Եթե շրջհարկով աշխատող ԱՁ-ի գործունեությունը դադարեցված է, նրա համար 2022թ. շրջհարկի հայտարարություն պե՞տք է տալ, թե՞ երբ գործունեությունը սկսի այդ ժամանակ պիտի տալ: 
Երբ սկսի գործունեությունը այդ ժամանակ պետք է տա։