Վարդգես.
Հարգելի ընկերներ, կարիք ունեմ շահութահարկի պարզ և հստակ բացատրության: Բացատրեք ինձ` ի՞նչ է իրենից ներկայացնում շահութահարկը, և եթե կա որևէ բանաձև այն հաշվելու, խնդրում եմ ասեք:
Օրինակ` ընկերությունը տարեկան ունի 20․000․000 դրամի եկամուտ: Որքա՞ն կկազմի այդ գումարի շահութահարկը:
Կանխավ շնորհակալություն:
Եթե 2 մլն դրամը համախառն եկամուտն է, ապա այդ գումարից պետք է նվազեցնես “Շահութահարկի մասին” օրենքով թույլատրելի նվազեցումները` եկամուտները, ծախսերը: Հետո կստանաս հարկվող շահույթը, որի նկատմամբ կկիրառես 20% շահութահարկի դրույքաչափը: Այս ամենը ճիշտ անելու համար պետք է շատ լավ յուրացնես “Շահութահարկի մասին” օրենքը: