Շահութահարկի կանխավճար

Անի․

Բարև ձեզ, հարգելի մասնագետներ: Հարցս հետևյալն է.

Մեր Ընկերությունը ԱԱՀ վճարող կազմակերպություն է: 2022թ. վնասով ենք աշխատել, հետևաբար 2023թ. ընթացքում շահութահարկի եռամսյակային կանխավճարներ չենք կատարել:2023թ. շահույթով ենք աշխատել, բայց դեռևս շահութահարկի հաշվետվություն չենք ներկայացրել: 2024թ. 1-ին եռամսյակի շահութահարկի կանխավճարը ե՞րբ պետք է վճարել։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

2024թ. 1-ին եռամսյակի շահութահարկի կանխավճարը պետք է վճարեք մարտի 20-ը,սակայն մինչ այդ պետք է ներկայացնեք 2023-ի շահութահարկի հաշվարկը։
2.1 Նախորդ հարկային տարվա համար ներկայացված շահութահարկի (այդ թվում՝ ճշտված) հաշվարկը հիմք է հանդիսանում այդ հաշվարկը ներկայացնելու օրվան հաջորդող առաջիկա կանխավճարի մեծության հաշվարկման համար, եթե հաշվարկը ներկայացվել է մինչև տվյալ հարկային տարվա վերջին կանխավճարի կատարման վերջնաժամկետը:

Nerses

Հաշվի առեք նաև
Հոդված 44. 4. Այն հարկատուն, որը նախորդ տարում հարկվող շահույթ չի ունեցել, կամ որի նախորդ տարվա շահութահարկի գումարը չի գերազանցել 500 հազար դրամը, կամ որը նախորդ տարում օրենքով սահմանված կարգով չի համարվել ԱԱՀ վճարող, կարող է շահութահարկի հաշվարկը ներկայացնելուց հետո շահութահարկի կանխավճարներ չկատարել:https://www.arlis.am/documentview.aspx?docID=73140

Հասմիկ

Եթե մինչև մարտի 20 ներկայացրած լինեք 2023թ. շահութահարկի հաշվարկը, ապա կհամեմատեք 2023թ. շահութահարկի 20 տոկոսը 2023թ. չորրորդ եռամսյակի իրացման շրջանառության /առանց աահ/ 2 տոկոսի հետ, որը փոքր եղավ այդքան կվճարեք մարտի քսանին:
Իսկ եթե մինչև մարտի 20 ներկայացրած չլինեք շահութահարկի հաշվարկը, ուրեմն պետք է մարտի քսանին վճարեք 2023թ. չորրորդ եռամսյակի իրացման շրջանառության 2 տոկոսը: