Շահութահարկ նվիրատվության դեպքում

H.K.

Բարև Ձեզ։ Շահութահարկով աշխատող կազմակերպությունը նվիրատվություն է արել ՊՈԱԿ-ին։ Շահութահարկ առաջանու՞մ է տվյալ գործարքից։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
10 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

հնարավոր է առաջանում է,եթե գերազանցում է սահմանված չափը ու ՊՈԱԿ-ը այս կազմակերպություններից է
5) գրադարաններին, թանգարաններին, հանրակրթական դպրոցներին, տուն-գիշերօթիկներին, ծերանոցներին, մանկատներին, բժշկական հաստատություններին, ինչպես նաև ոչ առևտրային կազմակերպություններին տրամադրված ակտիվների, դրանց համար կատարված աշխատանքների և (կամ) դրանց մատուցված ծառայությունների արժեքը, բայց ոչ ավելի, քան հարկային տարվա համախառն եկամտի 0.25 տոկոսը.

H.K.

ինչքան է չափը, խնդրում եմ օրենքի հղումով կասե՞ք։

Tigran

չափը գրվածն է,հոդված 123,

H.K.

Հարցս այլ էր՝ արդյո՞ք նվիրատվությունը համախառն եկամտի հաշվարկի մեջ է մտնում։

Արմեն

ՊՈԱԿ-ի մոտ եկամուտ չէ: Հոդված 108.Եկամուտ չհամարվող տարրերը  
1. Շահութահարկով հարկման բազայի որոշման նպատակով շահութահարկ վճարողների համար եկամուտ չեն համարվում՝ 11) ոչ առևտրային կազմակերպությունների անհատույց ստացած ակտիվները (այդ թվում` անդամավճարները), աշխատանքները և ծառայությունները.

H.K.

Հարգելի Արմեն, աառևտրային կազմակերպության համար էր հարցը։

Tigran

այո տրվող նվիրատվությունը մտնում է,սահմանված նորմայի սահմաններում գումարը նվազեցվում է,գերազանցողը ոչ,

H.K.

Ձեր պատասխանից ստացվում է նվիրատվությունը համախառն եկամուտ է համարվում, իսկ ապրանքի ինքնարժեքը ոչ ամբողջական՝ սահմանված չափով պե՞տք է նվազեցնել։

Tigran

այո, մտնում է համախառն եկամտի մեջ,տարվա արդյունքներով պարզ կդառնա 0.25 տոկոսի չափը գերազանցվել է թե ոչ,

H.K.

Հարգելի Տիգրան համաձայն ՀՕ գլուխ 2 
23) եկամուտ՝ ձեռնարկատիրական, անձնական և (կամ) պասիվ եկամուտ.
24) ձեռնարկատիրական եկամուտ՝ կազմակերպության, անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի կողմից իրականացվող գործունեությանը վերագրվող ակտիվի աճ կամ պարտավորության նվազում, որը, առանձին վերցրած, հանգեցնում է կազմակերպության սեփական կապիտալի կամ անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի զուտ ակտիվների ավելացման

Ըստ հետևյալի նվիրատվության արդյունքում ակտիվի աճ կամ պարտավորության նվազում տեղի չի ունենում,հետևաբար եկամուտ չի համարվում, կցանկանայի լսել ձեր հիմնավորումը