Hayk․
Բարև Ձեզ։ Այսպիսի հարց ունեմ. ՍՊԸ, որն աշխատում է շրջհարկի դաշտում, 2020թ. հունիսին շահաբաժին է հայտարարագրել, բայց այն վճարվել է մասամբ՝ դրամարկղում բավարար գումար չունենալու պատճառով: Հիմա մինչև 2021թ. հունիս ամիսը կարո՞ղ ենք մնացած չվճարված մասը վճարել: Եվ եթե չվճարենք, ապա ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ:
Շնորհակալություն։
Խնդիրներ կարող են և չառաջանալ, բայց վճարված մասը պետք է դիտարկվի որպես միջանկյալ կամ կանխավճար:Կարծում եմ այո մինչև 2021թ. հունիս ամիսը կարող եք մնացած չվճարված մասը վճարել:
Այո, 2020թ-ին հայտարարագրած շահաբաժնի չվճարած մասը մինչև 2021 թ․ հունիս ամիսը կարող եք վճարել։
Շահաբաժինների տեսքով եկամտի ստացման իրավունքը համարվում է ձեռք բերված բաժնետերերի (փայատերերի) ժողովի կողմից հաշվետու տարվա գործունեության արդյունքներով ստացված շահույթից շահաբաժինների բաշխման մասին որոշման ընդունման օրը:
Այո, կարող եք մնացած մասը վճարել մինչև հունիս: