Հայկ․
Բարև Ձեզ: 2023թ. ընթացքում ՍՊԸ-ի հիմնադրին վճարել եմ շահաբաժին, սակայն փաստացի գումար չեմ տվել, այլ հիմնադրին վճարման ենթակա շահաբաժինների հաշվանց եմ կատարել նույն հիմնադրին տրված փոխառությունների հաշվին: Այժմ 165 ձևը պե՞տք է ներկայացնել: Եվ արդյո՞ք ժամկետը մինչև ապրիլի 20-ն է: Շնորհակալություն։
ոչ հիմա մարտի 1-ն է,քանի որ հաշվանց եք կատարել, փոխադարձ հաշվարկների ակտ էլ կազմեք,
5. Հարկային գործակալները մինչև յուրաքանչյուր հարկային տարվան հաջորդող հարկային տարվա մարտի 1-ը ներառյալ Օրենսգրքի 53-րդ հոդվածով սահմանված կարգով հարկային մարմին են ներկայացնում նախորդ հարկային տարվա ընթացքում միայն պասիվ եկամուտներ ստացած ֆիզիկական անձանց, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) չունեցող օտարերկրյա քաղաքացիների կամ քաղաքացիություն չունեցող անձանց, նրանց եկամուտների, այդ եկամուտներից հաշվարկված և պահված եկամտային հարկի վերաբերյալ անհատական տեղեկություններ, բացառությամբ բանկային կամ ապահովագրական գաղտնիք համարվող տեղեկությունների:
Հարգելի Տիգրան, այսինքն՝ պիտի ներկայացնեմ, սակայն վարչականով կտուգանվե՞մ, այո։
կամ տուգանք, կամ նախազգուշացում, եթե առաջին անգամ է,
շնորհակալություն