Ռազ․
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Եթե ԱՁ-ն գրանցվել է պետ․ ռեգիստրում իր ID քարտով, բայց չի հիշում պին/պուկը, հնարավո՞ր է հիմա գրանցենք օգտվող այլ անձի, հանձնենք հաշվետվությունները, մինչև կհանի նոր նույնականացման քարտ: Նորը հանելուց հետո ի՞նչ քայլեր պիտի արվեն։
Այո, կարող եք ժամանակովորապես այլ օգտվողի գրանցել: Նոր ID ստանալուց հետո, արդեն այդ օգտվողին կպասիվացնեք, և ԱՁ-ին որպես օգտվող կակտիվացնեք:
Այո, հնարավոր է: ԱՁ-ն լիազորում է քաղաքացուն /համաձայն ՀՀ կառավարությանն առընթեր եկամուտների կոմիտեի նախագահի 31.07.2017թ. N243 հրամանի/ և դիմումի հետ միասին ներկայացնում եք ՀՀԿԱ ՊԵԿ ՀՎՍՎ թիվ 16 բաժին mail-ով:
Կստանաք նոր լիազորի կոդերը
Այսինքն` եթե ես այլ անձի գրանցել եմ օգտվող ներկայացրել սկզբնական հաշվետվությունները, երբ հենց Լիազորի նոր ID-ն պատրաստ լինի ես պիտի նոր լիազոր բացե՞մ:
Այո, ժամանակավորապես այլ օգտվողի գրանցեք ու հանձնենք հաշվետվությունները: Նորը հանելուց հետո նոր տվյալներով նորից կարող եք գրանցել ու ակտիվացնել: