Նվիրատվություն

Օվսաննա.

Ողջույն, հարգելի հաշվապահներ։
Հարցս հետևյալն է՝
եթե ամուսինը կնոջը նվիրատվություն է անում անշարժ գույք, այս դեպքում հարկ առաջանու՞մ է։

Կանխավ շնորհակալ եմ։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ալլա

ՀՕ Հոդված 147.Նվազեցվող եկամուտները (նվազեցումները)  
1. Հարկման բազան որոշելու նպատակով նվազեցվող եկամուտներ են համարվում՝
13) Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն՝ ժառանգության և (կամ) նվիրատվության կարգով ֆիզիկական անձանցից ստացվող գույքը և (կամ) դրամական միջոցները: Սույն կետի կիրառության իմաստով՝ նվազեցվող եկամուտ չի համարվում Օրենսգրքի 145-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված՝ կառուցապատող համարվող ֆիզիկական անձից նվիրատվության կարգով ստացվող գույքը.

Օվսաննա

Շնորհակալ եմ

Tigran

Եկամտային հարկ չի առաջանում, գույքահարկի պարտավորությունը անցնում է ձեզ:

Օվսաննա

Տիգրան ջան Ձեր պատասխանը լիարժեք էր և սպառիչ, Դուք ինձ շատ օգնեցիք, շնորհակալություն