Hayk.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք` նորաբաց կազմակերպության համար 1-ին եռամսյակում ո՞րն է նվազագույն շահութահարկի բազան, եթե օրենքում ասվում է, որ եռամսյակի վերջին ամսվա 15-ին պետք է վճարել նախորդ եռամսյակի հասույթի 1 տոկոսը, բայց կազմակերպությունը նախորդ եռամսյակում գործունեություն չի ծավալել: Կանխավ շնորհակալ եմ:
Հարգելի Hayk, եթե հաշվարկման բազա չկա, նվազագույն շահութահարկը հավասար է 0:
Շնորհակալ եմ Մուշեղ: Ինչպես հասկացա, նորաստեղծ ֆիրման առաջին եռամսյակի համար նվազագույն շահութահարկ չի վճարում:
Շահութահարկ չեք վճարում, եթե իհարկե եկամուտ չեք ստացել: