Ժաննա.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, շնորհավոր բոլորիդ Նոր Տարին և Սուրբ Ծնունդը: Հարցս այսպիսին է. հանրապետությունում նվազագույն ամսական աշխատավարձի փոփոխման հետ կապված յուրաքանչյուր աշխատողի հետ արդյո՞ք պետք է համաձայնագիր կազմել, թե՞ մեկ ընդհանուր հրամանը բավական է:
Կանխավ շնորհակալ եմ:
Հարգելի Ժաննա, բայց չէ՞ որ աշխատանքային պայմանագրի մեջ օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի չափ չկա նշված, ի՞նչ կարիք կա համաձայնագիր կամ հրաման տալու:
Հարգելի Արա, խոսքս այն աշխատողների մասին է, ում աշխատանքային պայմանագրով սահմանված է 30000դրամ ամսական աշխատավարձ: Նրանք մեր ընկերությունոմ շատ են:
Համաձայնագիր պետք է կազմել միայն նվազագույն աշխատավարձով աշխատող անձանց հետ, քանի հոգի էլ որ լինի կազմակերպությունում:
Հարգելի գործընկերներ, քանի որ աշխատավարձի չափը կոնֆիդենցիալ ինֆորմացիա է, որի մասին պետք է իմանան միայն Գործատուն և Աշխատողը, հետևաբար պետք է կազմել ԱՆՀԱՏԱԿԱՆ համաձայնագիր կամ հրաման:
Խնդրում եմ նշեք, թե Կառավարության ո՞ր որոշմամբ է 2011թ-ին նվազագույն աշխատավարձը դարձել 32500 դրամ: Arlis-ով ոչ մի կերպ չեմ կարողանում գտնել:
Հարգելի Ռուզաննա, նվազագույն աշխատավարձը փոխվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից 2010թ նոյեմբերի 16-ին ՀՕ-164-Ն օրենքով:
Բարև Ձեզ: Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ինձ օգնեք: Արդյո՞ք ուսուցչուհին իրավունք ունի ապրիլ ամսին արձակուրդ գնալ, և հունվարից հետո արդյո՞ք փոփոխվել է բյուլետենի հաշվարկը: Շնորհակալ եմ: