Արման.
Բարև Ձեզ:
Անկեղծ ասած` ես հաշվապահ չեմ:
Աշխատում ենք 2 հոգով, փոքրիկ ՀԿ-ում: Ունենք նվազագույն աշխատավարձ: Ցավոք` ժամանակին չենք իմացել նվազագույն աշխատավարձում եղած փոփոխությունների մասին և առ այսօր հաշվետվություններ կազմել և ուղարկել ենք 35.000 դրամի չափով:
Ցանկանում էի իմանալ` ի՞նչ եղանակով կարելի է ուղղել այս խնդիրը, և արդյո՞ք հնարավոր է առանց վարչական տուգանքների, և եթե ոչ, որքա՞ն կկազմի տուգանքի չափը:
Նախապես շնորհակալություն:
Կարող եք աշխատանքային պայմանագրում նշել, որ աշխատողներն աշխատում են կես դրույքաչափով` 70000/2=35000:
Եթե ստուգում չի եղել, և Ձեր սխալը ինքներդ եք հայտնաբերել, կարող եք տալ ճծգրտված հաշվետվություններ: Պարզապես տվյալ դեպքում աշխատողների նկատմամբ պարտավորություններ են ավելանում աշխատավարձի տեսքով, որը չեք վճարել: