Արմինե.
Բարև Ձեզ։ Խնդրում եմ պարզաբանել՝ նպատակային արձակուրդը հաշվարկվու՞մ է որպես փաստացի աշխատած ժամանակահատված, վճարովի արձակուրդ ձևակերպելիս, թե՞ ոչ։
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Արմինե.
Բարև Ձեզ։ Խնդրում եմ պարզաբանել՝ նպատակային արձակուրդը հաշվարկվու՞մ է որպես փաստացի աշխատած ժամանակահատված, վճարովի արձակուրդ ձևակերպելիս, թե՞ ոչ։
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Այո, նպատակային արձակուրդը հաշվարկվում է որպես փաստացի աշխատած ժամանակահատված,
Ժամանակավոր անաշխատունակության և Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված նպատակային արձակուրդի (հղիության և ծննդաբերության արձակուրդ, մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդ, ուսումնական արձակուրդ, պետական կամ հասարակական պարտականությունների կատարման համար տրամադրվող արձակուրդ, չվճարվող արձակուրդ) ժամանակահատվածներն աշխատանքային ստաժում հաշվառվում են անկախ աշխատավարձ ստանալու, սոցիալական վճար կամ եկամտային հարկ վճարելու հանգամանքից:
ԱՕ 165 հոդվածի համաձայն չվճարվող արձակուրդը չի մտնում հաշվարկվող ժամանակահատավածի մեջ:
Ես պատասխանատու եմ իմ գրածի համար, դուք ԱՕ 165 հոդվածը խորությամբ չեք հասկացել, եթե անգամ 165-ով շարժվենք նպատակային արձակուրդը մտնում է այս դրույթի տակ 7) օրենսդրությամբ սահմանված այլ ժամանակահատվածներ:
Այո, նպատակային արձակուրդը հաշվարկվում է որպես փաստացի աշխատած ժամանակահատված և հաշվառվում է աշխատանքային ստաժում:
Այո, աշխատանքային ստաժի մեջ ներառվում է տվյալ ժամանակահատվածը։
Համաձայն Աշխատանքային օրենսգրքի 165 հոդվածի Ամենամյա արձակուրդի համար անհրաժեշտ աշխատանքային ստաժը հաշվարկելու համար, հաշվարկվում է այն ժամանակահատվածը, որի ընթացքում, օրենսդրությանը համապատասխան, պահպանվում են աշխատողի աշխատատեղը (պաշտոնը) և աշխատավարձը` ամբողջությամբ կամ մասամբ, այսինքն չվճարվող արձակուրդը չի մտնում հաշվարկվող ժամանակահատվածում:
Ես համաձայն եմ ձեզ հետ, մյուս կոլեգաները խճճում են արդեն։
Նպատակային արձակուրդը համարվում է ստաժ և այն հաշվարկվում է որպես փաստացի աշխատած ժամանակահատված։
Իսկ մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդի ժամանակահատվածը համարվու՞մ է փաստացի աշխատած ժամանակահատված վճարովի արձակուրդ տրամադրելու համար։