Նպաստի վերաբերյալ

Նվարդ.

Եթե կինը ծննդաբերել է, բայց երեխան մահացել է, այդ դեպքում նրա ստացված ծննդաբերության նպաստի գումարից ե՞տ է պահվում: Եվ ուզում եմ իմանալ` ե՞րբ է նա պարտավոր դուրս գալ աշխատանքի: Կանխավ շնորհակալ եմ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
1 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Աննա

Բարև Ձեզ, հարգելի Նվարդ:
Ձեր հարցի պատասխանը տրված է ՀՀ կառավարության 14.07.2011թ.N 1024-Ն որոշման 8-րդ հավելվածում, համաձայն որի,
“…2. Վարձու աշխատողին վճարված նպաստը վերահաշվարկում և ավելի վճարված նպաստի գումարի հետպահում կատարում է գործատուն:
3. Անձին ավելի վճարված նպաստի գումարն արձակուրդն ընդհատվելուց մինչև հղիության և ծննդաբերության արձակուրդի վերջին օրն ընկած ժամանակահատվածի աշխատանքային օրերի համար վճարված նպաստի գումարն է (հաշվի առնելով նպաստից հաշվարկված եկամտային հարկը):
4. Գործատուն, վարձու աշխատողի համաձայնությամբ վարձու աշխատողին վճարվող աշխատավարձից կատարում է ավելի վճարված նպաստի գումարի հետպահում, եթե վարձու աշխատողն ավելի վճարված նպաստի գումարը միանվագ չի վերադարձնում:
5. Վարձու աշխատողին ավելի վճարված նպաստի դիմաց վճարվող աշխատավարձից պահվող գումարն արտացոլվում է գործատուի` վարձու աշխատողի հղիության և ծննդաբերության արձակուրդն ընդհատելու ներքին իրավական ակտում` վարձու աշխատողի դիմումի հիման վրա:
6. Ավելի վճարված նպաստի գումարի հետպահումը չի կարող պակաս լինել հաշվարկված աշխատավարձի 20 տոկոսից:
7. Հետպահվող գումարի չափը որոշվում է հետևյալ կարգով`
1) հիմք ընդունելով միջին ամսական աշխատավարձը (որից հաշվարկվել է նպաստը)` վերահաշվարկվում է հղիության և ծննդաբերության նպաստի ու վճարման ենթակա եկամտային հարկի չափը` հղիության և ծննդաբերության արձակուրդի առաջին օրվանից մինչև արձակուրդն ընդհատվելու օրն ընկած ժամանակահատվածի աշխատանքային օրերի համար.
2) նպաստի` նախկինում հաշվարկված և վերահաշվարկված չափերի տարբերությունից հանվում է եկամտային հարկի` ավելի վճարված և վճարման ենթակա գումարի տարբերությունը` արդյունքն արձանագրելով որպես հետպահվող գումարի չափ:”
Ինչ վերաբերում է Ձեր 2-րդ հարցին, ապա ծննդաբերության արձակուրդը ընդհատվելուց հետո, կինը, ըստ էության, պետք է դուրս գա աշխատանքի, հակառակ դեպքում անհրաժեշտ է կամ ձևակերպել հիվանդության հետևանքով առաջացած ժամանակավոր անաշխատունակություն `համաձայն “Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին” ՀՀ օրենքի/եթե իհարկե կա նման անհրաժեշտություն/, կամ ձևակերպել արձակուրդ` ամենամյա կամ չվճարվող: