Մելինե.
Բարև Ձեզ: Եթե մայրության նպաստի թերթիկի վրա նշված է 25.09.2021-20.01.2021, այդ ժամանակահատվածի համար պե՞տք է հաշվել նպաստի գումարը: Վաղաժամ ծծնդաբերություն է տեղի ունեցել, և եթե երեխան ծնվելուց հետո մի քանի շաբաթ անց մահացել է՝ դա ազդում է հաշվարկի վրա:
Հղիության 154-րդ օրը և 154 օրից հետո վաղաժամ ծննդաբերելու և հղիության արձակուրդում չգտնվելու դեպքում մայրության նպաստը տրվում է միայն ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածի օրացուցային օրերի համար (ներառյալ, երբ երեխան ծնվել է մահացած կամ մահացել է ծնվելուց հետո): Ծննդաբերության արձակուրդի ժամանակաշրջանի համար անաշխատունակության թերթիկ է տրամադրվում նաև այն դեպքում, երբ երեխան ծնվել է մահացած կամ մահացել է ծնվելուց հետո: Ծննդաբերության արձակուրդի ժամանակաշրջանը պետք է հաշվեք 70 օրացուցային օրվա հաշվով:
Այսինքն` թերթիկի վրայի ժամանակահատվածի համար ենք հաշվարկ անու՞մ, քանի՞ օր որ նշված է:
Ոչ, 70 օրացուցային օրվա հաշվով:
Համաձայն ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ
Հոդված 11.Վարձու աշխատողին տրվող մայրության նպաստը
3. Հղիության 154-րդ օրը և 154 օրից հետո վաղաժամ ծննդաբերելու և հղիության արձակուրդում չգտնվելու դեպքում մայրության նպաստը տրվում է միայն ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածի օրացուցային օրերի համար (ներառյալ, երբ երեխան ծնվել է մահացած կամ մահացել է ծնվելուց հետո):
4. Մինչև հղիության 154-րդ օրը հղիության արհեստական (այդ թվում բժշկական և սոցիալական ցուցումներով) կամ ինքնաբեր ընդհատման դեպքերում ժամանակավոր անաշխատունակության ամբողջ ժամանակահատվածի աշխատանքային օրերի համար տրվում է հիվանդության նպաստ սույն օրենքով սահմանված կարգով:
Մելինե ջան, նախ ժամկետը սխալ եք գրել ձեր, հարցում, հետո հաշվարկում եք այն ժամանակահատվածի համար, որի համար ձեզ հիվանդության թերթիկ են տվել, մնացած ժամկետների որոշումը հիվանդանոցի խնդիրն է, իրենք տալիս են էն ժամկետով, որով հարկավոր է։