Մարինե.
Բարև Ձեզ, սիրելի հաշվապահներ: Ես սկսնակ հաշվապահ եմ, և ինձ մոտ առաջացել են հետևյալ խնդիրները: Խնդրում եմ օգնեք ինձ:
Ես Գեղարքունիքի մարզի գրադարանի հաշվապահ եմ, և այստեղ որոշակի շրջանների համար բացի աշխատավարձից աշխատողներին վճարում ենք նաև բարձր լեռնային` աշխատավարձի 20%, եթե աշխատավարձը 40000 ցածր է, իսկ բարձրի դեպքում ավելանում է 8000 դրամ:
Հարցերս հետևյալն են.`
1. Աշխատողներից մեկը գնացել է ֆիզ. արձակուրդից ֆիզ. արձակուրդ: Բյուլետենը հաշվարկելիս բարձր լեռնայինը հաշվի՞ է առնվում, թե՞ ոչ:
2. Եթե աշխատողը բյուլետենից հետո աշխատանքի է գալիս, որոշ ժամանակ աշխատելուց հետո ցանկանում է օգտվել իրեն հասանելիք տարեկան արձակուրդից: Արձակուրդը հաշվարկելիս բյուլետենում գտնվող ամիսները մտցնու՞մ ենք հաշվարկի մեջ, թե՞ ոչ:
3.Եթե աշխատողը իրեն հաշվին արձակուրդ է գնացել 2 ամիս, այնուհետև այդ մասնաճյուղը փակվել է, այս դեպքում այդ ամիսները ստաժ համարվու՞մ են, թե՞ ոչ:
4.Եթե աշխատողը գնացել է երեխայի խնամքի արձակուրդ, ապա մասնաճյուղը փակվել է, այդ ժամանակ իրավունք կա՞ բյուլետենից վերադառնալուց այդ աշխատողին ազատել աշխատանքից:
1. Բյուլետենը հաշվարկելու համար վերցվում է աշխատած վերջին 12ամիսների միջին աշխատավարձը` հաշվի առնելով նրա համար հաշվարկված և վճարված գումարները:
2. Արձակուրդայինի հաշվարկի ժամանակ բյուլետենի ամիսները չեն մտնում:
3. Ստաժը` մինչև լուծարվելը, եթե հնարավոր չի տեղափոխել մեկ այլ մասնաճյուղ:
4. Հնարավորության դեպքում տեղափոխել: