Նարինե.
Խմդրում եմ, օգնեք. կինը ծննդաբերել է կեսարյանով՝ ժամանակից շուտ: Ինչպե՞ս հաշվեմ մայրության նպաստը:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Նարինե.
Խմդրում եմ, օգնեք. կինը ծննդաբերել է կեսարյանով՝ ժամանակից շուտ: Ինչպե՞ս հաշվեմ մայրության նպաստը:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Այդ դեպքում կներկայացնի ևս 15 օրվա բյուլետեն ու 140 օրվա հաշվարկը կդարձնեք 155 օրվա հաշվարկ՝ նույն միջին աշխատավարձի թվից ելնելով:
Շնորհակալություն: Փաստորեն, երբ ստանամ 15 օրվա բյուլետենը, պե՞տք է ճշգրտում կատարեմ եկ. հարկի հաշվարկում:
Այո, բայց դուք 15 օրվանը առանձին եք վճարելու և դրա վճարման ամսվա եկամտայինով պետք է ներկայացնեք: Գրանցման հայտին էլ ուշադրություն դարձրեք:
Հաշվարկը նույն միջինով է, բայց երբ վճարել է 15 օրվա նպաստը այդ ամսվա հաշվետվության մեջ չպետ՞ք է արտացոլել, այսինքն՝ 140 առանձին, 15 առանձին, քանի որ տարբեր ժամանակ է վճարվել:
Ի՞նչ գրանցման հայտի մասին է խոսքը Տիգրան ջան:
Ֆիզից հետո մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդ տրամադրելու, դրա ավարտվելու դեպքում, այդ տվյալները գրանցման հայտով ներկայացնելու մասին:
Բարև Ձեզ, Անի։ Այո, հենց այդպես էլ պետք է անեք, ներկայացնեք նպաստի վճարման ամսվա եկամտային հարկի հաշվարկում, բնականաբար տարբեր ամիսներին պետք է լինի, քանի որ բարդ ծննդաբերության անաշխատունակության թերթիկը 15 օրվա համար հետո են բերում։
Այո, բուլետինի օրերն է ավելանում, հաշվարկը կատարվում է ընդհանուր կարգով:
Բարդ ծննդաբերության համար մայրության նպաստի օրերը ավելանում են 15 օրով, որի համար տրվում է նոր բյուլետեն։ Հաշվարկը կատարվում է նույն միջինով։