Մարինե.
ԱՁ եմ, աշխատողս ներկայացրել է ֆիզ. արձակուրդի անաշխատունակության թերթիկ: Խնդրում եմ պատասխանել` ի՞նչ և որտե՞ղ պետք է լրացնել և ու՞ր ուղարկել: Աշխատողը ընդունվել է աշխատանքի 01.01.2012թ. և ամսական աշխատավարձը 40 000 դրամ է: Ֆիզ. արձակուրդում է 01.08.2012թ.-ից: Աշխատանքային շաբաթը հնգօրյա է:
Ընդամենը պետք է հաշվել նպաստի թիվը և գրանցել եռամսյակային հաշվետվություններում, իսկ աշխատողի բերած հիվանդաթերթիկը մնալու է Ձեզ մոտ:
40000/7*7=40000
40000/21*նպաստի օրերի թիվ, առանց շացաթ և կիրակի օրերի
Ստացված թվից ամեն ամիս պահվում է եկամտահարկ, անպայման ամեն ամիս նվազեցվում է 32 500 դրամը: Ստացված ընդհանուր գումարն էլ վճարվում է նպաստառուին:
Բայց ես գիտեի, թե պետք է լինի 40000/12*7: Եթե նախորդ աշխատանքի վայրից բերեր 5 ամսվա տեղեկանք աշխատավարձի մասին, ուրեմն ավելի բարձր կստանար:
Ինչու՞ պետք է բաժանվի 12-ի, եթե նա աշխատել է ընդամենը 7 ամիս: Ամեն դեպքում նրա միջին ամսական աշխատավարձը հաշվարկվում է ձեր մոտ առկա տվյալներով:
Հարգելի Հասմիկ, նպաստը կապ չունի, թե քանի ամիս է աշխատել, մեկ է պետք է բաժանել 12-ի: Կարդացեք պետական նպաստների մասին օրենքը: Ավելացնեմ, որ միայն իր մոտ եղած տվյալները չի հաշվի առնվում, այլ նաև նախորդ աշխատատեղինը, եթե նախորդ աշխատանքից անմիջապես հետո է ընդունվել այս աշխատանքին: