Նպաստի արտացոլում եկամտայինի հաշվարկում

Մելինե.

Բարև ձեզ: Եթե աշխատողի մայրության նպաստի թերթիկը (կեսարյան 15օր) բերել են 19.01.2022-ին, դա ցույց է տրվելու հունվար ամսվա եկամտային հաշվարկու՞մ: Եվ այդ 15 օրվա թերթիկը ևս պետք է տանե՞լ հարկային, եթե եկամտային հարկը չի բավականացնում:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
8 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Այո, 15 օրվա թերթիկը ևս պետք է տեղեկանքի հետ ներկայացնել հարկային, եթե եկամտային հարկը չի բավականացնում:

Մելինե

Իսկ 15 օրվա հաշվարկը նու՞յն ձևով է արվում, ինչ 140 օրվանը, պարզապես միջին օրականը բազմապատկվում է 15 օրո՞վ: ՈՒ կապ չունի՞ չէ, որ ես հունվարին եմ ցույց տալու 15 օրվանը, իսկ 140 օրվանը եղել է նոյեմբերին: Մեկ է ես 140 օրվա միջին օրականն եմ վերցնում:

Ռուզաննա

Այո, հաշվարկի համար նույն միջին օրականը վերցրեք։ Այդ նպաստի գումարն էլ կարեղ եք ցույց տալ հունվար ամսվա եկ հարկի հաշվարկի մեջ (եթե վճարումն էլ եք կատարել հունվարին)։

Tigran

Այո, միջինի թիվը նույնը պետք է վերցնել ու հաշվել 15 օրվա հաշվով:

Ռուզաննա

Նպաստի դեպքում հաշվառումը կատարվում է դրամարկղային մեթոդով, այսինքն` որ ամսում, որ վճարումը կատարում եք, այդ ամսվա եկ. հարկի հաշվարկում պիտի ներառեք։ Այո, այդ թերթիկը նույնպես պիտի ներկայացնեք հարկային։

Մարիաննա

Հաշվարկված նպաստը պետք է արտացոլել վճարման ամսվա եկամտային հարկի հաշվարկում։ Իսկ եկամտային հարկը չբավականացնելու դեպքում, այո, 15 օրվա անաշխատունակության թերթիկը նույնպես պետք է ներկայացնել հարկային մարմին, թերթիկի հետ միասին նաև՝ գործատուին փոխհատուցման ենթակա գումարների մասին տեղեկանքը (2 օրինակից), դիմումը և աշխատողի անձը հաստատող փաստաթղթի և սոց. քարտի պատճենները (ըստ պահանջի)։

Լիլիթ

Եթե եկամտային հարկը հերիքում է, այդ դեպքում էլի անպայմա՞ն է թերթիկը ներկայացնել հարկային։

Last edited 2 տարի առաջ by Accountant.am
Մարիաննա

Ոչ, այդ դեպքում փաստաթղթերի փաթեթը չի ներկայացվում հարկային, և ամբողջ գումարը փոխհատուցվում է եկամտային հարկի հաշվին։