Միքայել․
Բարև Ձեզ, հարգելի գործընկերներ։ Մի քանի հարց ունեմ․
– Արդյո՞ք ճիշտ եմ հասկանում, որ ՍՊԸ բացելուց հնարավոր է ընտրել G46.4 Տնտեսական գործունեության դասակարգիչը։ Ի նկատի ունեմ՝ պարտադիր չէ ավելի կոնկրետ կոդ ընտրել (օրինակ G46.4x կամ G46.4x.x)։
– ՍՊԸ բանկային հաշիվը ՍՊԸ գրանցելուց ինչքա՞ն ժամանակ հետո պետք է բացել։
– Ի՞նչ եղանակով է կանոնադրական կապիտալի գումարը նստում ՍՊԸ հաշվին։ Ի՞նչ պետք է անի ՍՊԸ դրա համար։
– Կարո՞ղ է արդյոք ՍՊԸ հիմնադիրը անտոկոս վարկ տալ ՍՊԸ-ին, որպեսզի Հիմնադրի մոտ անիմաստ շահութահարկ չստեղծվի վարկը վերադարձնելիս։
Հաշվետվություն ներկայացնելու Տնտեսական գործունեության դասակարգիչը ամբողջությամբ է նշվում։
Կանոնադրական կապիտալի գումարը մուտք է արվում բանկային հաշվին և մեկնաբանությունում/նպատակ դաշտում նշվոում է Կանոնադրական կապիտալի համալրում։
ՍՊԸ գրանցելուց հետո երբ ցանկանաք կարող եք բացել հաշիվը, հստակ ժամկետ չկա։
Կարող եք ձևակերպել անտոկոս փոխառություն, կնքեք անտոկոս փոխառության պայմանագիր։
1 պետք է ընտրեք այս ֆորմատով ավելի կոնկրետ G46.4x.x։
2ՍՊԸ բանկային հաշիվը ՍՊԸ գրանցելուց ինչքա՞ն ժամանակ հետո պետք է բացել,
երբ հարմար է,
3 Ի՞նչ եղանակով է կանոնադրական կապիտալի գումարը նստում ՍՊԸ հաշվին։ Ի՞նչ պետք է անի ՍՊԸ դրա համար։ կանխիկով մուտք կամ փոխանցումով,
4 Կարո՞ղ է արդյոք ՍՊԸ հիմնադիրը անտոկոս միայն փոխառություն տալ ՍՊԸ-ին,կանոնադրական կապիտալի համալրումից հետո,
– Արդյո՞ք ճիշտ եմ հասկանում, որ ՍՊԸ բացելուց հնարավոր է ընտրել G46.4 Տնտեսական գործունեության դասակարգիչը։ Ի նկատի ունեմ՝ պարտադիր չէ ավելի կոնկրետ կոդ ընտրել (օրինակ G46.4x կամ G46.4x.x)։
Պետք է գրեք ամբողջ կոդ որը բնութագրում է Ձեր գործունեությունը, եթե չկա այլ նշեք
– ՍՊԸ բանկային հաշիվը ՍՊԸ գրանցելուց ինչքա՞ն ժամանակ հետո պետք է բացել։
Երբ կատարեք գործարքներ
– Ի՞նչ եղանակով է կանոնադրական կապիտալի գումարը նստում ՍՊԸ հաշվին։ Ի՞նչ պետք է անի ՍՊԸ դրա համար։
Փոխանցում ՍՊԸ-ի հաշվին
– Կարո՞ղ է արդյոք ՍՊԸ հիմնադիրը անտոկոս վարկ տալ ՍՊԸ-ին, որպեսզի Հիմնադրի մոտ անիմաստ շահութահարկ չստեղծվի վարկը վերադարձնելիս։
Կարող է անտոկոս վարկ տալ։