Էմմա․
Բարև ձեզ:
Ինձ հետաքրքրում է մի հարց՝ մայրս ոտքը կոտրել է, վիրահատվել է, և բյուլետեն ենք բացել, հետո ինչ-ինչ պատճառներով բյուլետենը փակվել է, բայց մայրս դեռ աշխատունակ չէ, ոտքը վիրահատված է ու դեռ 2 ամիս պետք է վերականգնվի: Խնդրում եմ, ինձ ասեք՝ հնարավո՞ր է նորից բյուլետեն բացել, և ի՞նչ թղթեր են անհրաժեշտ դա անելու համար:
Նախապես շնորհակալ եմ։
Առաջին բյուլետենը, որ բացել եք, հավանաբար բացել են այն հիվանդանոցում, որտեղ վիրահատել են, շարունակությունը, այսինքն՝ այն 2 ամիսը, որը անհրաժեշտ է վերականգնվելու համար, պետք է տա կամ Ձեր թաղամասի պոլիկլինիկայի բժիշկը կամ, եթե բժշկական ապահովագրություն ունեք, այն բժշկական հաստատությունը, որի հետ պայմանագիր ունեք: Կանչ եք գրում, որ գան ստուգեն, բացեն բյուլետենը:
Իսկ թուղթը տրամադրում է այն բժիշկը, ով վիրահատել է, այն հիմք է հանդիսանում, որ տվյալ մարդուն վիրահատել են: Եթե չեմ սխալվում, տեղեկանք է:
Նախ պետք է Ձեր բյուլետենի ներքևում գրված լիներ շարունակելի, որ պոլիկլինիկան շարունակեր, սակայն հիմա նոր բյուլետենի համար հիմք պետք է հանդիսանա հիվանդանոցի էպիկրիզը և բժշկի տեղեկանք-եզրակացությունը պատմագրից, որ ենթակա է հիվանդը հետվիրահատական բուժօգնության ինչպիսի պայմաններում և ժամկետներով:
Այո, հնարավոր է, դրա համար անհրաժեշտ է ժամանակավոր անաշխատունակության թերթիկ: