Ներմուծում Չինաստանից և ՌԴ-ից

Անի.

Ողջույն բոլորին։ ԱՁ-ն ցանկանում է Չինաստանից, ՌԴ-ից պատվիրել ապրանքներ։ Ապրանքները հիմնականում շատ քիչ ծավալով են լինում, իսկ պատվերների ինտենսիվությունը շատ։ Օրենքում նշված է, որ ֆիզ. անձը կարող է ներմուծել մինչև 31 կգ, 200 եվրո արժեքով ապրանքներ: Այս իմաստով ԱՁ-ն նույնպես համարվում է ֆիզ. անձ, և արդյո՞ք օրենքը տարածվում է ԱՁ-ի վրա։ Ինչպես նաև տվյալ քանակից ավելիի դեպքում ԱՁ-ն պետք է մաքսազերծի՞ և վճարի՞ 15% մաքսավճար, թե՞ ինչպես սովորական ներմուծման դեպքում՝ 20% ԱԱՀ և մաքսատուրք։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ալլա

ԱՁ դա ֆիզ. անձ չէ, այլ իրավաբանական անձ, և նրա վրա տարածվում է իրավաբանական անձի վրա տարածվող մաքսազերծման դրույթները, նայած ինչ ապրանք եք ներմուծում, կարող է հարկվի ԱԱՀ և մաքսատուրքով։

Tigran

Ալլա, քեզանից նման սխալ չէի սպասի՝ ԱՁ դա ֆիզ. անձ չէ, այլ իրավաբանական անձ:
Անհատ ձեռնարկատերն այն ֆիզիկական անձն է, որն իրավունք ունի, առանց իրավաբանական անձ կազմավորելու, ինքնուրույն, իր անունից և իր ռիսկով իրականացնել գործունեություն, որի հիմնական նպատակը գույք օգտագործելուց, ապրանքներ վաճառելուց, աշխատանքներ կատարելուց կամ ծառայություններ մատուցելուց շահույթ (եկամուտ) ստանալն է: Անհատ ձեռնարկատիրոջ մասին օրենք հոդված 1:

Tigran

Այդ օրենքը չի տարածվում ԱՁ-ի վրա, պատվիրեք ու ստացեք այդ ապրանքները։ ԱՁ-ն նույնպես համարվում է ֆիզ. անձ, սակայն նա ձեռնարկատիրական գործունեության սուբյեկտ է: Հատկապես երրորդ երկրի՝ Չինաստանի դեպքում ԱՁ-ն պետք է մաքսազերծի, իսկ ՌԴ-ն դա ԵՏՄ է ու պետք է ներկայացնեք ներմուծման հայտարարագիր ու անուղղակի հարկերի հայտարարություն: Մաքսավճար հիմա չկա, դարձել է պետտուրք, իսկ ներմուծման դեպքում՝ կարող է լինել 20% ԱԱՀ կամ 0% ԱԱՀ, մաքսատուրքը վերաբերում չինական ապրանքներին որը տարբեր չափերի կարող է լինել, ապրանքը կապ ունի։

Nerses

Եթե ԱՁ-ն պետք է ներմուծի, ապա 20 տոկոս ԱԱՀ է առաջանում: Ֆիզ. անձի դեպքում, որը ձեռնարկատիրական գործունեությամբ չի զբաղվում, սահմանաչափ գոյություն ունի, նվազեցվում է ըստ ապրանքների, սահմանաչափը գերազանցող մասի համար կատարում է նոր վճարում: