Ներմուծում ԵՏՄ-ից

Մարիաննա․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։

Եթե ԵՏՄ երկրներից մեկից ՍՊԸ-ի տնօրենը ներմուծող կազմակերպության միջոցով ապրանք է գնել որպես ֆիզիկական անձը և վճարել ապրանքի գինը ռուբլիով, ինչու՞ են հիմա կանչում այդ մարդուն վարչական իրավախախտման համար և ասում, որ ապրանքի գնի 20%-ը պետք է վճարի։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

եթե ինքը գնել է որպես ֆիզ.անձ,ապա որպես ֆիզ.անձի են կանչում ԱԱՀ վճարելու, թող ՍՊԸ-ի անունով ներմուծումն իրականացներ,այդ դեպքում ՍՊԸ-ն պետք է ԱԱՀ վճարեր,իսկ ներմուծող կազմակերպությունը ինչու իրեն այդ մասին չի զգուշացրել,դա իրենց պարտականությունն է, ՊԵԿ-ից իրեն ծանուցել են որ գա և վճարի,հաշվարկ ներկայացնի,պետք է ծանուցեն նամակով,

Մարիաննա

Տվյալ կազմակերպությանը ուղղակի վճարել է գինը, ու կազմակերպությունը չի ասել ֆիզ.անձին որ պիտի էլի վճարի Պեկին ծանուցումից հետո։ Փաստորեն անկախ այն հանգամանքից, որ կազմակերպությանը վճարել է, միևնույնն է պետք է ԱԱՀ որպես ֆիզ.անձ վճարի, դա ըստ օրենքի է, ճի՞շտ եմ հասկանում։