Լուսինե.
Հարգելի մասնագետներ, ունեմ Ձեր օգնության կարիքը:
Ես հանդիսանում եմ ՀՀ քաղաքացի: Ներկայումս գտնվում եմ ԱՄՆ-ում և ցանկանում եմ ԱՄՆ-ից օդային ճանապարհով՝ ինքնաթիռով (իմ ուղեբեռում), ՀՀ բերել համակարգչի համար նախատեսված գրաֆիկական քարտ (видеокарта), քանի որ նշված մոդելները ՀՀ-ում կա’մ առկա չեն, կա’մ առկա են աստղաբաշխական գներով: ԱՄՆ-ից գնելու եմ մոտավոր 2000 դոլարով:
Խնդրում եմ օգնել հասկանալ.
1. Որքա՞ն վճարներ/հարկեր/տուրքեր են առաջանալու:
2. Քանի՞ հատ կարող եմ բերել ինձ հետ:
3. Կա արդյո՞ք որևէ հատուկ ընթացակարգ ներմուծման համար, թե ոչ (օրինակ հայտարարագրում):
4. Ի՞նչ իրավական ակտով/ակտերով է կարգավորվում նման գործընթացը:
Նախապես շնորհակալ եմ:
Մեկ հատ կարող եք բերել առանց որևէ խնդիր, 2 հատի դեպքում արդեն պետք է վճարեք ԱԱՀ 20 տոկոս: Ձեզ կուղարկեն նամակ ԱԱՀ վճարելու մասին` ՊԵԿ-ից: Հիմք ՀՀ կառավարության 2020 թվականի փետրվարի 13-ի N 171-Ն որոշում:
Շնորհակալ եմ արձագանքի համար: Իսկ եթե առանց տուփերի բերե՞մ:
Սա էլ տարբերակ է, որ մաքսայինը համարի որպես ուղեբեռի ապրանք ու հանգիստ անցնեք, փորձեք այդպես:
Իսկ հակառակ պարագայում, եթե չհամարի «ուղեբեռի ապրանք», պետք է վճարեմ 20 % ԱԱՀ, ճի՞շտ եմ հասկացել:
Այո, եթե չհամարի «ուղեբեռի ապրանք», պետք է վճարեք 20 % ԱԱՀ:
Շնորհակալություն: Իսկ կա՞ որևէ փաստաթուղթ, որով որոշում են որն է անձնական ապրանք, իսկ որը` ոչ:
Այդ որոշումն է:
Բարի, շնորհակալ եմ:
Իսկ կասե՞ք` նշված որոշմամբ սահմանված քանակը տարածվում է նաև փոստային առաքումով ստանալու պարագայու՞մ:
Որովհետև ես կարող եմ այնտեղից ուղարկել ինձ որպես ծանրոց:
Այո, որոշմամբ սահմանված քանակը տարածվում է նաև փոստային առաքումով ստանալու պարագայում:
Տիգրան ջան, կարծես նշված որոշումը տարածվում է միայն ԵԱՏՄ անդամ երկրներից ներմուծման դեպքերի վրա: Հավելվածը վերնագրված է «Հայաստանի Հանրապետությունում օրենքով սահմանված կարգով անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների ակնհայտ առևտրային չափաքանակները»:
Ոչ, նաև 7. Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետություններից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող անձնական օգտագործման ապրանքների հետ կապված՝ միասնական դրույքաչափերով գանձվող մաքսատուրքերը ու հարկերը, ինչպես նաև միագումար մաքսային վճարի ձևով գանձվող մաքսատուրքերը ենթակա են վճարման օրենսգրքով սահմանված կարգով՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշմամբ սահմանված չափաքանակների և դրույքաչափերի համաձայն:
Տիգրան ջան, շատ շնորհակալ եմ Ձեր ժամանակի համար: Վերջին հարցը թերևս:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշումից տեղյակ ե՞ք, որով սահմանվել են չափաքանակները և դրույքաչափերը:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշումից կարիք չունեմ տեղյակ լինելու, քանի որ մեր որոշումը անպայման ներդաշնակ է արվում ԵՏՄ որոշմանը:
Իսկ հաճախականության որևէ սահմանափակում կա՞:
Ոչ, չկա, քանի որ հաշվառումը մեկ է անձի հաշվով վարվում է, թե տարվա ընթացքում ով ինչքան ապրանք է բերում:
Այսինքն` յուրաքանչյուր տարի մեկ անգամ հնարավոր է, երկրորդ անգամ արդեն կգանձվի՞ ԱԱՀ:
Հենց առաջինից սկսած է ԱԱՀ-ն գանձվելու:
Տիգրանի գրածին ավելացնեմ, որ չափաքանակը գերազանցելու դեպքում, բացի ԱԱՀ կգանձվի նաև մաքսատուրք և մաքսավճար։
Ալլա, գրաֆիկական քարտի (видеокарта) մաքսատուրքը 0 է: