Լիլիթ․
Բարև ձեզ։ Ցանկանում եմ սովորել ներմուծում և արտահանում ձևակերպել՝ սկսած անհրաժեշտ փաստաթղթերի ցանկից: Որտեղի՞ց սկսեմ, կա՞ն նյութեր հասանելի ներկայացված: Շնորհակալ կլինեմ, եթե ուղղություն ցույց տաք:
Կամ գուցե կա՞ն արդյունավետ դասընթացներ:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Լիլիթ․
Բարև ձեզ։ Ցանկանում եմ սովորել ներմուծում և արտահանում ձևակերպել՝ սկսած անհրաժեշտ փաստաթղթերի ցանկից: Որտեղի՞ց սկսեմ, կա՞ն նյութեր հասանելի ներկայացված: Շնորհակալ կլինեմ, եթե ուղղություն ցույց տաք:
Կամ գուցե կա՞ն արդյունավետ դասընթացներ:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Լավ կլինի հիմնովին սովորել, սակայն միայն ներմուծում և արտահանում ձևակերպելով չպիտի սահմանափակվեք, դիմեք լավագույն մասնագետներին:
Հենց դա եմ ուզում, ու՞մ դիմեմ, ո՞ր կենտրոնում են սովորեցնում հիմնովին:
Դիմեք ՊԵԿ, այս հայտարարությունը երևի կօգնի,նայեք ավելի մանրամասն իրենց կայքում,
ԴԱՍԸՆԹԱՑ` ՄԱՔՍԱՅԻՆ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾՈՂ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ՀՀ ՊԵԿ «ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊՈԱԿ-Ը 2023 Թ.-Ի ՀՈՒՆԻՍԻ 28-ԻՑ ՀՈՒԼԻՍԻ 10-Ը ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ Է…
ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ը 2023 թ.-ի հունիսի 28-ից հուլիսի 10-ը կազմակերպում է «Մաքսային ձևակերպումների մասնագետի վերապատրաստում» թեմայով 8-օրյա դասընթացներ՝ մաքսային ձևակերպումների գործող մասնագետների համար (ՀՀ ՊԵԿ նախագահի 2022թ. հունվարի 26-ի N 79-Ն հրամանով հաստատված կարգի համաձայն):
Դասընթացների մասնկիցների թեստավորումը կանցկացվի 2023թ-ի հուլիսի 17-ից 19-ը ընկած ժամանակահատվածում։
Դասընթացները տեղի կունենան ք. Երևան, Իսակով 10 հասցեի 7-րդ հարկի ուսումնական լսարաններում, իսկ թեստավորումը՝ ք. Երևան, Կոմիտաս 35 հասցեի ուսումնական լսարանում:
Լրացուցիչ տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ այստեղ կամ զանգահարելով 060 844 989, 060 844 951 հեռախոսահամարներով:
Կից ֆայլով ներկայացվում է նաև դասընթացի ծրագիրը:
Բարև Ձեզ, եթե դեռ ցանկություն ունեք սովորելու գրեք սիրով կօգնեմ այդ հարցում։
Ողջույն, թողեք կոնտակտ խնդրում եմ։