Ներմուծման քանակի կամ արժեքի շեմ

Ֆելիքս․

Բարև Ձեզ։ Aliexpress -ից ցանկանում եմ կանացի պայուսակներ պատվիրել: Կասե՞ք խնդրեմ՝ ինչպե՞ս պատվիրեմ առանց հարկվելու, կա՞ արդյոք քանակի կամ արժեքի շեմ, որը չգերազանցելով չեմ հարկվի: Եվ իհարկե եթե կան արժեքային կամ քանակային շեմեր, արդյո՞ք դրանք վերաբերվում են կոնկրետ ժամանակահատվածի, թե՞ օրինակ կարող եմ տարվա կտրվածքով պատվիրել որքան ցանկանամ՝ ուղղակի չգերազանցելով հարկվելու շեմը: Նախապես շնորհակալ եմ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

պատվիրել առանց հարկվելու չեք կարող որպես ֆիզ.անձ, իսկ ԵՏՄ-ից առանց հարկվելու 4 հատ կարող եք պատվիրել,

Արմեն

Կոնկրետ ժամկետ կարծես թե չկա, այսինքն դուրսա գալիս, որ ամեն ներմուծումը չգերազանցի:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 փետրվարի 2020 թվականի N 171-Ն

 

ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԿԱՄ ՆՐԱՆՑ ՀԱՍՑԵՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱԿՆՀԱՅՏ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐՆ ՈՒ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՆՈՒՂՂԱԿԻ ՀԱՐԿԵՐԻ ՎՃԱՐՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 30-Ի N 865-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ., լրաց. 25.05.23 N 809-Ն)

6. Սույն որոշման N 1 հավելվածով սահմանված չափաքանակները չեն տարածվում՝

2) Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից ֆիզիկական անձանց կողմից միջազգային փոստային կամ սուրհանդակային առաքումներով Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող ապրանքների վրա, եթե այդ ապրանքների ընդհանուր քաշը չի գերազանցում 31 կիլոգրամը, իսկ արժեքը՝ 150 հազ. դրամը: