ՆԵՐՍԵՍ.
Հարգելի հաշվապահներ, կուզեմ լսել ձեր կարծիքը: Ունենք ներմուծում և ցանկանում ենք կիրառել 2-րդ մեթոդը, հարկային մարմինը պահանջել է փաստաթղթեր՝ 42 որոշում 8-րդ կետ.
զ) ներմուծվող, նույնական, համանման ապրանքները հաշվառման ընդունելու մասին հաշվապահական փաստաթղթեր,
է) ներմուծվող ապրանքների արժեքի մասին տեղեկություններ՝ առևտրային նշանների (բրենդների), մոդելների, արտիկուլների կտրվածքով,
ժգ) փաստաթղթեր, որոնք հաստատում են վաճառողի և գնորդի միջև փոխկապակցվածության բացակայությունը կամ ներմուծվող ապրանքների հետ կապված գործարքի արժեքի վրա վաճառողի և գնորդի միջև փոխկապակցվածության ազդեցության բացակայությունը, այդ թվում՝ փաստաթղթեր և տեղեկություններ՝ անդամ պետությունների և երրորդ երկրների կազմակերպությունների՝ վաճառողին և (կամ) գնորդին պատկանող քվեարկող բաժնետոմսերի մասին.
փաստաթղթեր, որոնք հաստատում են նույնական կամ համանման ապրանքների հետ կապված գործարքի արժեքը՝ դրանք Միության մաքսային տարածք արտահանելու համար վաճառողի հետ փոխկապակցված անձ չհանդիսացող գնորդներին վաճառելու դեպքում.
փաստաթղթեր, որոնք հաստատում են նույնական կամ համանման ապրանքների՝ հանման մեթոդով (4-րդ մեթոդ) որոշված մաքսային արժեքը.
փաստաթղթեր, որոնք հաստատում են նույնական կամ համանման ապրանքների՝ գումարման մեթոդով (5-րդ մեթոդ) որոշված մաքսային արժեքը.
այլ փաստաթղթեր և տեղեկություններ:
Կգրեք դա ի՞նչ որոշում է՝ 42 որոշում 8-րդ կետ.: 2-րդ մեթոդը դա Մաքսային
արժեքի որոշումը՝ ըստ նույն ապրանքների գործարքի գնի,: Համենայնդեպս ներկայացվել են բյուրոկրատական փաստաթղթերի փաթեթ, որը հավաքելը դժվար է,անգամ այնպիսի տվյալներ են որ արդեն բուն գործարքի հետ կապ չունեն,օրինակ սա փաստաթղթեր, որոնք հաստատում են վաճառողի և գնորդի միջև փոխկապակցվածության բացակայությունը կամ ներմուծվող ապրանքների հետ կապված գործարքի արժեքի վրա վաճառողի և գնորդի միջև փոխկապակցվածության ազդեցության բացակայությունը, այդ թվում՝ փաստաթղթեր և տեղեկություններ՝ անդամ պետությունների և երրորդ երկրների կազմակերպությունների՝ վաճառողին և (կամ) գնորդին պատկանող քվեարկող բաժնետոմսերի մասին.: