Քրիստինե.
Բարև ձեզ: Որ խնդրեմ ներմուծման վերաբերյալ թղթաբանությանը և դրույքաչափերին ինչպե՞ս կամ որտեղի՞ց ծանոթանամ:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Քրիստինե.
Բարև ձեզ: Որ խնդրեմ ներմուծման վերաբերյալ թղթաբանությանը և դրույքաչափերին ինչպե՞ս կամ որտեղի՞ց ծանոթանամ:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Կարող եք այս հասցեով գտնել ձեզ հետաքրքրող հարցերի պատասխանները։
1. Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող ապրանքների և տրանսպորտային միջոցների նկատմամբ մաքսային հսկողություն իրականացնելու համար անհրաժեշտ փաստաթղթերն են`
1) մաքսային հայտարարագիրը.
2) արտաքին տնտեսական գործարքի իրականացումը հաստատող փաստաթղթերը, իսկ արտաքին տնտեսական գործարքի բացակայության դեպքում՝ այլ փաստաթղթեր, որոնք հաստատում են ապրանքների տիրապետման, օգտագործման և (կամ) տնօրինման իրավունքը.
3) տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթերը.
4) արգելքների և սահմանափակումների պահպանումը հաստատող փաստաթղթերը.
5) հատուկ պաշտպանական, հակագնագցման և փոխհատուցման միջոցների կիրառման հետ կապված սահմանափակումների պահպանումը հաստատող փաստաթղթերը.
6) ապրանքների ծագման երկիրը հաստատող փաստաթղթերը.
7) մաքսային վճարների վճարման ապահովումը հաստատող փաստաթղթերը.
8) այն փաստաթղթերը, որոնցով հաստատվում է մաքսային վճարների վճարման «Մաքսային միության մաքսային օրենսգրքի մասին» 2009 թվականի նոյեմբերի 27-ի պայմանագրի հավելվածով մաքսային ընթացակարգերին համապատասխան՝ մաքսատուրքերի, հարկերի վճարումից ամբողջական կամ մասնակի ազատում կիրառելու կամ մաքսատուրքերի, հարկերի հաշվարկման բազայի (հարկման բազայի) կրճատման համար սահմանված արտոնությունների իրավունքը.
9) մաքսատուրքերի, հարկերի վճարման ժամկետի փոփոխությունը հաստատող փաստաթղթերը.
Իսկ մաքսատուրքի դրույքաչափերը տարբեր են,ԱԱՀ-ն կամ 20 տոկոսէ կամ 0,կախված է ապրանքից ու դրա առանձնահատություններից: