Ներմուծման դեպքում հարկման բազայի որոշում

Անի.

Շրջանառության հարկի հաշվարկում ներմուծման դեպքում ի՞նչ սկզբունքով ենք որոշում հարկման բազան ԵՏՄ անդամ և 3-րդ երկրների դեպքում /մաքսային արժեք, պայմանագրային արժեք/: Խնդրում եմ տրամադրեք հղում հարկային օրենսգրքից։ Կանխավ շնորհակալ եմ։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ռուզանննա

Եթե Ձեզ կոնկրետ շրջ հարկի հաշվարկի լրացման կարգն է հետաքրքրում, ապա նայեք ՀՕ-ի 258 հոդվածի 2-րդ կետը.
2. Հաշվետու ժամանակաշրջանի համար առևտրական (առք ու վաճառքի) գործունեությունից ձևավորվող հարկման բազայի մասով (բացառությամբ Կառավարության սահմանած ցանկում ներառված երկրորդային հումքի առևտրական (առք ու վաճառքի) գործունեությունից ձևավորվող հարկման բազայի) սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դրույքաչափով հաշվարկված շրջանառության հարկի գումարը նվազեցվում է տվյալ հաշվետու ժամանակաշրջանում անմիջական վաճառքի նպատակով ձեռք բերված ապրանքների գծով կատարված Օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ մասի 1-5-րդ կետերով, ինչպես նաև նույն հոդվածի 11-րդ և 13-րդ մասերով սահմանված փաստաթղթերով հիմնավորված ծախսերի (ներառյալ ԱԱՀ-ի, ակցիզային հարկի և (կամ) բնապահպանական հարկի գումարները), ինչպես նաև Հայաստանի Հանրապետություն ներմուծված ապրանքների մասով ներմուծման մաքսային հայտարարագրերում արտացոլված մաքսային արժեքի, հաշվարկված մաքսատուրքի, ԱԱՀ-ի, ակցիզային հարկի և (կամ) բնապահպանական հարկերի հանրագումարի կամ ներմուծման հարկային հայտարարագրերում արտացոլված ԱԱՀ-ով հարկման բազայի, հաշվարկված ԱԱՀ-ի, ակցիզային հարկի և (կամ) բնապահպանական հարկի հանրագումարի (այսուհետ սույն գլխում ապրանքներ ձեռք բերելու ծախսեր) չորս տոկոսը կազմող գումարի չափով:

Tigran

Քանի որ շրջհարկ վճարողը ներմուծման դեպքում ԱԱՀ վճարումից չի ազատվում,ապա նայեք ՀՕ հ.61-ը ու 62-ը:

Artur Ananyan

Համաձայն ՀՀ հարկային օրենսգրքի հոդված 61․

3-րդ երկրներից ներմուծման դեպքում – «Բաց թողնում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով Հայաստանի Հանրապետություն ապրանքի ներմուծման դեպքում, եթե Օրենսգրքի 62-րդ հոդվածով այլ բան սահմանված չէ, ապա ԱԱՀ-ով հարկման բազա է համարվում ԵՏՄ միասնական մաքսային օրենսդրությամբ սահմանված կարգով որոշվող մաքսային արժեքի, մաքսատուրքի, իսկ Օրենսգրքի 5-րդ բաժնի համաձայն՝ ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքի ներմուծման դեպքում՝ նաև Օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված ակցիզային հարկի հանրագումարը:

ԵՏՄ-ից ներմուծման դեպքում – ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքի ներմուծման դեպքում, եթե Օրենսգրքի 62-րդ հոդվածով այլ բան սահմանված չէ, ապա ԱԱՀ-ով հարկման բազա է համարվում ներմուծվող ապրանքի ձեռքբերման արժեքը, իսկ Օրենսգրքի 5-րդ բաժնի համաձայն՝ ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքի ներմուծման դեպքում՝ ներմուծվող ապրանքի ձեռքբերման արժեքի և Օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված ակցիզային հարկի հանրագումարը:

Լիլիթ

Ձեռք բերման արժեքը դա զուտ ինվոյսի գումարն է՞, բեռնափոխադրման ծախսերը չեն ներառվու՞մ հարկման բազայի մեջ։