Ներմուծման դեպքում ինքնարժեքը հաշվարկելիս

zara.

Ապրանքների ներմուծման դեպքում ինքնարժեքը հաշվարկելիս հիմք ենք ընդունում մաքսային հայտարարագրու՞մ նշված USD կուրսը, թե՞ invoce-ի օրվա կենտրոնական բանկի տված կուրսը: Կանխավ շնորհակալ եմ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
7 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Arus

Հիմք ենք ընդունում մաքսային հայտարարագրում նշված կուրսը:

Գոհար

Զառա ջան, պարտադիր հիմք պետք է ընդունեք ինվոյսի օրվա կենտրոնական բանկի կուրսը, հարկաին ստուգումների ժամանակ դրան ուշադրություն են դարձնում: Սեփական փորձից եմ ասում:

Արման Արշակյան

Տարբերությունը շատ չնչին է, այնպես որ` ինչպես կամենաք:

Ինեսա

Հիմք պետք է ընդունեք ինվոյսի օրվա կենտրոնական բանկի կուրսը:

Սիմոն

Անկասկած հիմք է ընդունվում մաքսային հայտարարագրում նշված օրվա կուրսը:

Vahe

Մի բան որոշեք, նոր գրեք, 6 հոգով 7 բան եք գրել, մարդ չի կողմնորոշվում:

Ռեալ Հաշվապահ ՍՊԸ

Հարգելի հաշվապահներ, միանգամից նշեմ, որ բոլորիդ նշած տարբերակներն էլ հնարավոր են, սակայն ոչ թե նման դոգմատիկ “1 տարբերակ և վերջ” ձևով, այլ համաձայն օրենքի և պաշտոնական պարզաբանումների: Այս պարագայում պետք է հիմք ընդունել միջազգային առևտրային տերմիններն ու դրանց առանձնահատկությունները` INCOTERMS: Թե դրանցից որ տարբերակով է արվել ներմուծումը` նշվում է մաքսային հայտարարագրի հմպ բաժնում, իսկ բացակայության դեպքում նշանակում է, որ սեփականության իրավունքի անցման պահն անհայտ է, և այս պարագայում արդեն միանշանակ պետք է հիմք ընդունել Մաքսային հայտարարագրում նշված արտարժույթի փոխարժեքը:
Իրականում այս մասնավոր դեպքը շատ ընկերությունների մոտ է թերի և ստուգումների ժամանակ լայն հնարավորություն է ընձեռում Հարկային Ստուգողներին ցույց տալ իրենց իմացությունների առավելությունը:
Ահա թե ինչի համար է անհրաժեշտ ընտրել միայն Որակավորված Հաշվապահների:

Լավագույն մաղթանքներով,
“Ռեալ Հաշվապահ” ՍՊԸ որակավորված հաշվապահական գրասենյակ և անվճար խորհրդատվություն,
ք. Երևան, Գրիբոյեդովի 60,
Հեռ. 055-29-24-20