Ներկրված հիմնական միջոց

Meri.

Արտերկրից ներկրված հիմնական միջոցը հաշվեկշռում որ արժեքով պետք է ցույց տալ, մաքսային թե ինվոյսի: Ու եթե ինվոյսի, ապա խնդրում եմ ասեք ինչպես պետք է ձևակերպել մաքսային արժեքի և ինվոյսում նշված գումարի տարբերությունը:Այդ տարբերությունը բավականին մեծ գումար է կազմում մոտ 200000 դրամի չափով: Կանխավ շնորհակալություն

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
8 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Արսեն

Հիմնական միջոցների միավորը պետք է սկզբնապես չափվի իր սկզբնական արժեքով: Ձեռք բերված հիմնական միջոցների սկզբնական արժեքը ներառում է նրա գնման գինը, ներկրման տուրքերը, հարկերը և պարտադիր այլ վճարները, որոնք համապատասխան մարմնի կողմից ենթակա չեն կազմակերպությանը հետ վերադարձման, և ակտիվն իր նպատակային օգտագործման համար աշխատանքային վիճակի բերելու հետ անմիջականորեն կապված ցանկացած ծախսում

Նաիրա

Ցանկացած ներմուծված բան, լինի դա հիմնական միջոց կամ ապրանք, կազմակերպություն մուտք է արվում ինվոյսի արժեքով, իսկ մաքսային արժեքը ընդամենը մաքսազերծման համար է, որպեսզի ԱԱՀ վճարվի: Իսկ 200000-ի տարբերությունը ձևակերպում չի ստանում:

L4

Ես լիովին համաձայն եմ Արսենի հետ, ձեռք բերված հիմնական միջոցի սկզբնական արժեքը ներառում է նրա գնման գինը /ինվոյս 113-521/, ներկրման տուրքերը, չփոխհատուցվող հարկերը և պարտադիր այլ վճարները /113-521,524/, ակտիվը պահեստ հասցնելու հետ կապված բոլոր ծախսերը /պահեստավորում, բեռնափոխադրում, բանվորի աշխատանք…./ /113-521,527,525/, և ակտիվն իր նպատակային օգտագործման համար աշխատանքային վիճակի բերելու հետ անմիջականորեն կապված ցանկացած ծախսում:

Grigor

Նաիրա + 1 ձայն 🙂

Արսեն

Ես էլ, L4 էլ ենք համաձայն Նաիրայի հետ 🙂

L4

Այոˊ, Արսեն, ես համաձայն եմ Ձեզ հետ:
Շնորհակալություն Grigor, եթե Դուք +1 ձայն չտայիք Նաիրային, երևի ես Meri-ի հարցը նորից չէի կարդա ))))))), ճիշտն ասած, իմ մեջ տպավորվել էր, որ 200.000-ը մաքսային ծախսեր են….. : Այսինքնˋ Նաիրան հարցին տվել է կոնկրետ պատասխան, իսկ ես և Արսենը շարունակել ենք….))))))

Արսեն

Մենք ուղղակի հիմնական միջոցի սահմանումն ենք ասել. Այսինքնˋ հիմնական միջոցի հաշվեկշռային արժեքը ինչպես է ձևավորվում. ըստ ՀՀՀՀՍ 16-ի, ճիշտ եմ ասում L4 ջան 🙂 Նաիրան էլ է նույնը ասել, ուղղակի ավելի մատչելի ձևով 🙂

L4

))))))))) այո, այո, այո