Նախածննդյան արձակուրդ

Ռաֆիկ.

Ինչպե՞ս է հաշվարկվում նախածննդյան արձակուրդը, եթե անձնավորությունը ստանում է բացի աշխատավարձից նաև հավելավճարներ, պարգևատրումներ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Monika

Հավելավճարները և պարգևատրումները համարվում են աշխատավարձին հավասարեցված վճարներ, հետևաբար հաշվի են առնվում արձակուրդային հաշվարկների ժամանակ:

Mane

Միջին աշխատավարձի հաշվարկման համար պարգևատրունմները և հավելավճարները հաշվի են առնվում, բայց եթե տասներկու ամիսները չեն ձևավորվում, ապա աշխատողի միջին աշխատավարձի չափը հաշվարկվում է` տվյալ ժամանակահատվածում մյուս բոլոր ամիսների ընթացքում աշխատողի համար հաշվարկված աշխատանքի վարձատրության բոլոր տեսակների (բացառությամբ պարգևատրման գումարների) ընդհանուր գումարն այդ ամիսների թվի վրա բաժանելու միջոցով, իսկ պարգևատրման գումարները միջին աշխատավարձի մեջ հաշվի են առնվում 1/12-ի չափով:

Աիդա

Բարև Ձեզ:
Երկու հարց ունեմ, արդյոք գործատուն կարո”ղ է ազատել աշխատանքից հղիության և ծննդաբերության արձակուրդ ստանալուց մեկ շաբաթ առաջ, և հարց երկրորդ, եթե նույն հիմնարկում 2 պաշտոն եմ զբաղեցնում, բայց մի պաշտոնից տնօրենը ազատում է արձակուրդից առաջ, ապա հղիության և ծննդաբերության արձակուրդս ի”նչ բանաձևով կհաշվարկվի: Խնդրում եմ հարցս պարզաբանեիք համաձայն օրենքի համապատասխան հոդվածների մեջբերումներով, քանի որ գործատուիս հաշվապահը շատ կասկածելի է աշխատում և իր հետ կարող եմ միայն հստակ հոդվածներով խոսել: Կանխավ շնորհակալություն: