Մրգի և բանջարեղենի խանութը ի՞նչ հարկատեսակով է հարկվում

Մարիամ.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ, պատասխանեք՝ մրգի և բանջարեղենի խանութը ի՞նչ հարկատեսակով է հարկվում, ինչպես սովորական խանու՞թ՝ շրջանառության հարկով, թե՞ գյուղատնտեսական արտադրանքի իրացման համար այլ մոտեցում կա:

Նախապես շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
7 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Արսեն

Քանի որ Դուք զբաղվում եք ոչ թե գյուղատնտեսական մշակաբույսերի մշակմամբ, այլ դրանք վերավաճառում եք, ուրեմն պետք է հարկվեք: Իսկ թե կհարկվեք շրջանառության հարկով կամ թե ընդհանուր հարկային դաշտում՝ ԱԱՀ և շահութահարկ, կախված է Ձեր շրջանառությունից, մինչև 58 մլն դրամը՝ շրջանառության հարկով, որի համար նախապես պետք է հայտ տաք Ձեր հարկային տեսչություն:

Անուշիկ

Բարև Ձեզ: Քանի որ Դուք գյուղմթերքի վերավաճառող եք լինելու, ապա գործունեությունը հարկվելու է շրջանառության հարկով:

Արտակ

Եթե վաճառքը իրենից ներկայացնելու է սովորական, պարզ մոտեցումով, այսինքն՝ թիթիզավարի փաթեթավորում չկա, ուրեմն Ձեր հարկի գումարը զրո է:

Արամ

Մինչև 58 մլն դրամ շրջանառությունը՝ շրջ. հարկով:

Մարիամ

Շնորհակալ եմ: Իսկ մինչև ե՞րբ կարող եմ հայտարարություն ներկայացնել:

Արտակ

Եթե աշխատելու եք շրջ. հարկով՝ մինչև փետրվարի 20-ը հաջորդ տարվա համար, իսկ այս տարի՝ Ձեր այս տարվա գրանցման օրվան հաջորդող մինչև 20-րդ օրը, իսկ եթե ուզում եք աշխատել ԱԱՀ-ով, երբ կուզեք:

Վարդան

Բարև ձեզ։ Մրգի խանութը ի՞նչ հարկով է հարկվում։