Տալ մնացորդի տեղափոխման ձևակերպումները

ԼՈՒՍԻՆԵ.

Բարև Ձեզ:
Հարգելի գործընկերներ, տարեվերջյան մնացորդը տարեսկիզբ տեղափոխելու համար ի՞նչ հաշվապահական ձևակերպում է տրվում:
Կանխավ շնորհակալություն

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ալլա

Որ հաշիվների մնացորդի մասին է խոսքը, շատ անհասկանալի եք գրել։

Լուսինե

Բարև Ձեզ Ալլա ջան
ես Պոակ-ի հաշվապահություն եմ վարում, տարեվերջում աշխատավարձի գծով և այլ հոդվածների գծով ունեմ մնացորդ, գումար,որը չեմ օգտագործել,դա ՀԾ-ով ուզում եմ հասկանալ ոնց ձևակերպեմ, բազա չունենք ՀԾ-ով, թե չէ ծրագիրը ավտոմատ է այդ գործողությունը անում

Անահիտ

Ոչ մի ծրագիր ավտոմատ չի փակում, դուք պետք է իմանաք փակվող հաշիվների թղթակցությունը: Կոնկրետ գրեք մի հաշիվ, որն ուզում եք փակել:

Գայանե

Տարեվերջյան մնացորդը տարեսկիզբ տեղափոխելու համար հաշվապահական ձևակերպումներ չեն տրվում՝ ՀԾ-ն ավտոմատ տեղափոխում է:
Իսկ եթե առաջին անգամ մնացորդները պետք է մուտքագրեք ՀԾ, ապա մնացորդները իրենց հաշիվներով գրեք թղթի վրա կամ էքզելով՝ ստացեք հաշվեկշիռ: Այնուհետ որպես սկզբնական մնացորդներ հաշվեկշիռը՝ հաշիվներով ու համապատասխան մնացորդներով մուտքագրեք ՀԾ բազա:

Լուսինե

Շատ եմ շնորհակալ։