Հասմիկ Ոսկանյան.
Միևնույն կազմակերպությունը ունի 2 վաճառակետ, որտեղ իրականացնում է մանրածախ առևտուր: Մի վաճառակետում միևնույն տարվա մեջ գրվել է 2 ՀԴՄ ակտը:
1. Արդյոք 5 օրով պիտի փակվի 2 վաճառակետն էլ, թե միայն այն վաճառակետը, որտեղ հայտաբերվել է ՀԴՄ շահագործման կանոնների խախտում:
2. Եթե միևնույն տարվա մեջ 1 – ին ակտը գրվել է մի վաճառակետի վրա, իսկ 2 – րդ ակտը մյուս վաճառակետի վրա, արդյոք ենթակա է փակվելու (5 օրով) վաճառակետերից որևէ մեկը, կամ միգուցե երկուսն էլ:
Բարև Ձեզ, Հասմիկ: Ձեր նշած վաճառակետերը նույն հասցեում են գտնվում:
Ոչ, վաճառակետերը գտնվում են տարբեր հասցեներում:
Բարև Ձեզ, Հասմիկ: ՀԴՄ-ների կիրառման մասին օրենքի 11-րդ հոդվածը Ձեր հարցին հստակ չի պատասխանում, բայց նշում է, որ խախտման դեպքում կազմակերպության կամ Ա/Ձ-ի գործունեությունը կասեցվում է այդ մասով: Եթե Ձեր երկու վաճառակետերի առևտուրը կապվածա միևնույն գործունեության տեսակի հետ, ապա տեսչությունը կարող է հիմնվի վերը նշված 11-րդ հոդվածի դրույթների վրա և երկու վաճառակետի գործունեություննել կասեցնի: