Տիգրան․
Բարև ձեզ։ Միրգ-բանջարեղենի առևտրով զբաղվելու դեպքում (ԱՁ) շրջ. հարկի ի՞նչ դրույքաչափով է կատարվելու հարկումը։
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Տիգրան․
Բարև ձեզ։ Միրգ-բանջարեղենի առևտրով զբաղվելու դեպքում (ԱՁ) շրջ. հարկի ի՞նչ դրույքաչափով է կատարվելու հարկումը։
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Ա/Ձ-ն շրջ. հարկի 5 տոկոս դրույքաչափով է հարկվում։ Սակայն հիմնավորված ծախսերի 4 տոկոսի չափով կա հարկի նվազեցման հնարավորություն:
Հաշվետու ժամանակաշրջանի համար առք ու վաճառքի գործունեությունից ձևավորվող հարկման բազայի մասով 5 տոկոս դրույքաչափով հաշվարկված շրջանառության հարկի գումարը նվազեցվում է տվյալ հաշվետու ժամանակաշրջանում անմիջական վաճառքի նպատակով ձեռք բերված ապրանքների գծով կատարված փաստաթղթերով հիմնավորված ծախսերի չորս տոկոսը կազմող գումարի չափով: Եթե սույն մասով սահմանված նվազեցումներից հետո շրջանառության հարկի գումարը կազմում է առք ու վաճառքի գործունեությունից ձևավորվող հարկման բազայի 1.5 տոկոսից պակաս գումար, ապա ապրանքներ ձեռք բերելու ծախսերի գծով նվազեցումը կատարվում է այն չափով, որ շրջանառության հարկի գումարը կազմի առք ու վաճառքի գործունեությունից ձևավորվող հարկման բազայի 1.5 տոկոսը: Սույն մասին համապատասխան` շրջանառության հարկի գումարից ապրանքներ ձեռք բերելու ծախսերի գծով չնվազեցված մասը նվազեցվում է հետագա հաշվետու ժամանակաշրջանների համար առք ու վաճառքի գործունեությունից ձևավորվող հարկման բազայի նկատմամբ հաշվարկվող շրջանառության հարկի գումարից: